Թուրքիայի իշխանությունները հայտնել են Աքչաքալ քաղաքի վրա սիրիացի քրդերի հարձակման արդյունքում զոհերի մասին: Այդ մասին հայտնում է TASS-ը:
Նշվում է, որ երեք մարդ զոհվել է, որոնց թվում կա մեկ երեխա:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ թուրքական կողմը Սիրիայում ռազմական գործողություն է սկսել: Այն կոչվում էր «Խաղաղության աղբյուր»: Հայտնի է, որ գործողությունն իրականացվում է Սիրիայի Եփրատ գետից արևելք: