Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Օզի Օսբոռնը վերստին հետաձգել է եվրոպական շրջագայությունը առողջական խնդիրների պատճառով

Բրիտանացի ռոք-երաժիշտ և Black Sabbath խմբի հիմնադիրներից մեկը՝ Օզի Օսբոռնը, վերստին հետաձգել է եվրոպական համերգային շրջագայությունը թոքաբորբի ֆոնին հին վնասվածքի սրվելուց հետո ապաքինվելու կապակցությամբ՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:

Ավելի վաղ Օսբոռնի պաշտոնական կայքում հաղորդվել է, որ նա ընկել է Լոս Անջելեսի իր տանը, ինչի պատճառով սրվել է նրա հին հիվանդությունը: Համերգները, որոնք 2019 թվականի շրջագայության շրջանակներում պետք է անցկացվեին Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում, տեղափոխվել են 2020 թվական: Տոմսերը գնած երկրպագուները կկարողանան օգտվել դրանցից:

«Ես չեմ մահանում, ես ապաքինվում եմ, պարզապես դա մի քիչ ավելի շատ ժամանակ է պահանջում, քան բոլորը կարծում էին… Բայց հարկավոր է, որ դուք ավելի մեծ համբերությամբ զինվեք: Ես տեղափոխում եմ եվրոպական շրջագայության ամսաթվերը, որովհետև պատրաստ չեմ»,-հայտարարել է Օբսոռնը իր տեսաուղերձում, որը հրապարակվել է Twitter-ում: Երաժիշտն ընդգծել է, որ ինքը թոշակի չի անցնում:

«Բայց երբ ես վերադառնամ ամերիկյան շրջագայությամբ, ցանկանում եմ հարյուր տոկոսով պատրաստ լինել, որպեսզի դուրս գամ ու ձեզ շշմեցնեմ»,-հավելել է նա: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Օզի Օսբոռնը Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Ճապոնիայում համերգները հետաձգել է թոքաբորբի պատճառով: Հունվարի վերջին հայտնի դարձավ, որ երաժիշտն այդ հիվանդության զարգացման սպառնալիքի պատճառով համերգները հետաձգել է Եվրոպայում, որոնք պլանավորված էին «No More Tours 2» շրջագայության շրջանակներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում