«Հայկական Virtlou ստարտափը ներկայում աշխարհում գործող ամենաարագ միջոցն է, որի օգնությամբ ցանկացած մարդ աշխարհի ցանկացած կետում կարող է գտնել իրեն հետաքրքրող մոտակա ցանկացած օբյեկտ»,- «Առաջին լրատվական»-ին հայտնեց հավելվածի ներկայացուցիչը:
Մեր զրուցակցի խոսքով՝ օբյեկտների սահմանափակում գոյություն չունի:
«Ծառայությունը գլոբալ է, և ամբողջ աշխարհում մենք ունենք 1,5 միլիարդից ավելի կետ: Ծառայությունից կարելի է օգտվել նաև առանց ինտերնետ հասանելիության»,- նշեց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: