Friday, 19 04 2024
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
14:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Թրամփն արդարացրել է ամերիկուհու մասնակցությամբ Անգլիայում տեղի ունեցած մահացու ելքով ՃՏՊ-ն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդարացրել է ամերիկացի դիվանագետի կնոջը, որը Մեծ Բրիտանիայում վրաերթի է ենթարկել մոտոցիկլիստի և լքել երկիրը՝ օգտվելով դիվանագիտական անձեռնմխելիությունից, հայտնում է HuffPost պարբերականը:

ԱՄՆ նախագահը վթարն անվանել է «սարսափելի դժբախտ պատահար» և խոստացել, որ իր վարչակազմը կքննարկի դեպքը Էն Սաքուլասի հետ: Քաղաքական գործիչը ենթադրել է, որ ՃՏՊ-ի պատճառը կարող էր լինել երթևեկության կանոնների տարբերությունը. Մեծ Բրիտանիայում այն ձախակողմյան է, իսկ ԱՄՆ-ում՝ աջակողմյան:

ԱՄՆ նախագահը կիսել է բրիտանական հասարակության վրդովմունքը կատարվածի վերաբերյալ և հայտարարել, որ շատ ամերիկացիներ Սաքուլասի արարքը նույնպես վրդովեցուցիչ են համարել և ցանկանում են օգնել զոհվածի ընտանիքին: Սակայն նա չի մեկնաբանել դիվանագետի կնոջ դիվանագիտական անձեռնմխելիության կարգավիճակը:

Օգոստոսի 27-ին, Էն Սաքուլասը՝ դիվանագետ Ջոնաթան Սաքուլասի կինը, վրաերթի է ենարկել 19-ամյա մոտոցիկլիստ Հարի Դանին անգլիական Նորթհեմփթոնշիր կոմսությունում գտնվող Քրոութոն ավիաբազայի մոտակայքում և փախուստի դիմել պատահարի վայրից: Ենթադրաբար, նա մեքենան վարել է հանդիպակաց գոտում:

Բրիտանական ոստիկանությունը կնոջ դիվանագիտական անձեռնմխելիությունը վերացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ամերիկյան դեսպանատուն, ինչը թույլ կտար հարցաքննել կասկածյալին: Դեսպանությունը անմիջապես Սաքուլասի ընտանիքին ուղարկել է Միացյալ Նահանգներ և մերժել միջնորդության բավարարումը:

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը պահանջում է Էն Սաքուլասի վերադարձը քննչական գործողությունների անցկացման համար: Այս հարցը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բարձրացրել է չորեքշաբթի օրը Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում