Բանգլադեշում ձերբակալել են տղամարդու, որը բռնի կերպով սափրել է իր կնոջ մազերը, հաղորդում է Daily Mail-ը:
Հաղորդվում է, որ 35-ամյա Բաբլ Մոնդալն իր 23-ամյա կնոջ պատրաստած ուտեստի մեջ մազ է հայտնաբերել, ինչն այնքան է զայրացրել տղամարդուն, որ նա բռնի կերպով սափրել է նրա գլուխը:
Տեղի բնակիչները բողոքել են ոստիկանությանը, և իշխանությունները ձերբակալել են տղամարդուն՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Նրան նաև մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ ծանր մարմնական վնաս պատճառելու և կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար: Մոնդալին մինչև 14 տարվա ազատազրկում է սպառնում: