Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Անվտանգության խորհրդի քարտուղարը հերքում է

Օրերս «Ժամանակ» օրաթերթը  «Արմեն Գրիգորյանը մերժել է. Ինչ են խնդրել Հայկ Հարությունյանի հարազատները» վերտառությամբ լուր էր հրապարակել, որտեղ գրված էր, որ
նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հարազատները զանգահարել են ԱԽՔ Արմեն Գրիգորյանին և խնդրել, որ Հայկ Հարությունյանի հուղարկավորությունը տեղի ունենա ՀՀ բարձրաստիճան սպաների համար նախատեսված կարգի պահպանմամբ։ Խնդրել են, որ գոնե երկու ժամով պատվո պահակախումբ լինի շիրիմի մոտ։ Արմեն Գրիգորյանն էլ շատ կոպիտ կերպով մերժել է:

Լուրի հրապարակումից հետո Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեզ է ներկայացրել հերքման պահանջ: Ստորև հրապարակում ենք հերքման տեքստը․

Հրապարակված տեղեկությունը հիմնված չէ փաստերի վրա, այն ստույգ և իրական չէ և ապատեղեկատվություն է:  Վերը նշված հրապարակումը որևէ ապացույց չի պարունակում այն մասին, որ մինչև հրապարակումը ներկայացված տեղեկատվության հավաստիությունը ստուգվել է: Ավելին՝ որպես տեղեկատվության հավաստիություն հաստատող հնարավոր միջոց՝ ես՝ որպես ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղար, նշված լրատվական միջոցներից կամ լրագրողներից որևէ զանգ կամ տեղեկատվությունը հաստատելու/հերքելու այլ դիմում չեմ ստացել:  Բացի այդ՝ ՀՀ օրենսդրական կարգավորումների համաձայն՝ զինծառայողների, ինչպես նաև զինապարտների և քաղաքացիական այլ անձանց թաղման ժամանակ հարգանքի մատուցման ենթակա որոշումների կայացման առնչությամբ ՀՀ Անվտանգության Խորհուրդը որևէ լիազորություն չունի, ուստի այդ հարցի համար ես՝ որպես ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղար, չէի կարող նման դիմումի հասցեատեր հանդիսանալ:

Նման փաստական հիմքերի և իրավական կարգավորումների համատեքստում ակնհայտ է, որ նշված լրատվական միջոցները դուրս են եկել հանրային գերակա շահով պայմանավորված տեղեկատվության տարածելու, հանրային դիսկուրսը խթանելու իրենց առաքելությունից և ապատեղեկատվության՝ կեղծ, անճիշտ և ապակողմնորոշիչ տեղեկատվության տարածման միջոցով խեղաթյուրել են ՀՀ Անվտանգության Խորհրդի և իմ՝ որպես ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի գործառույթների և դրանց կատարման օրինականության վերաբերյալ հասարակական պատկերացումները:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում