Wednesday, 24 04 2024
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ

Հեղափոխական իշխանությունը պետք է կոշտ արձագանքի, ու այդ անձինք պետք է շատ արագ մեկուսացվեն

Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններն ուսումնասիրում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը։

Բալասանյանը, հիշեցնենք, օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, քննադատելով «Սասնա ծռեր» կուսակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, սպառնացել է ֆիզիկապես ոչնչացնել նրանց, ովքեր իր իսկ խոսքերով՝ ոտնձգություն կանեն իր, Արցախի իշխանության և պետականության դեմ:

«Սասնա ծռեր» կուսակցությունը պատասխան հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Վիտալի Բալասանյանը իր և ամբողջ 5-րդ շարասյան անունից բազմիցս հանդես է եկել հաշվեհարդարի և ֆիզիկական բռնության սպառնալիքներ պարունակող հայտարարություններով: Կուսակցությունը նաև խիստ մտահոգիչ և տարակուսելի է համարել այն փաստը, որ ՀՀ իրավապահ մարմինները մինչ օրս որևէ քայլ չեն ձեռնարկել այդ սպառնալիքների իրագործման հավանականությունը ստուգելու և քաղաքացիների ու պետության նկատմամբ դրանց հավանական գործադրումը կանխելու ուղղությամբ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից Բալասանյանի հայտարարություններն ուսումնասիրելու հանգամանքին՝ «Սասնա ծռերի» քարտուղար անդամ Վահագն Ավագյանը նշեց. «Ճիշտն ասած՝ մեզ տեխնիկական մասը չի հետաքրքրում, թե իրավապահ որ մարմինը ինչ հիմք տեսնելով որտեղ ուղարկեց գործը, ներքին կանոնակարգային ինչ խնդիրներ տեսան մյուս մարմնում ու ինչ ընթացք տվեցին։ Մեր հայտարարությունն այդ թեմայով եղել է, և ամեն ինչ հստակ է։ Այստեղ գործ չունենք կոնկրետ ինչ-որ մի անձի ոչ ադեկվատ գործողությունների ու քրեական հայտարարությունների հետ։ Մենք գործ ունենք մի ամբողջ հինգերորդ շարասյան կազմակերպված գործողությունների հետ, որոնք կաշկանդված չեն բռնության ու զինված հեղաշրջումների կոչ անելու հարցում»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ դա պետք է հանդիպի գործող հեղափոխական իշխանությունների կոշտ պատասխանին, ու այդ անձինք պետք է շատ արագ մեկուսացվեն: «Թե գործող իշխանությունները որքանով ադեկվատ ու առկա իրողություններին համապատասխան կարձագանքեն՝ ժամանակը ցույց կտա։ Իհարկե՝ ամեն հաջորդ ժամը ընդդեմ մեր ժողովրդի ու մեր իշխանությունների է»,- ասաց Ավագյանը։

Վահագն Ավագյանը շեշտեց՝ իրենք վաղուց են ասել, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել նախկինների ռևանշը կանխելու և արդարադատություն հաստատելու համար. «1.5 տարի մենք ասել ենք՝ այն քաղաքական գործիքը, որը ժողովուրդը պետություն ստեղծելիս տալիս է իշխանություններին, այսինքն՝ իրավապահ համակարգի այն գործիքը, որը կոչված է պաշտպանելու ժողովրդի կողմից օրինական ձևավորված իշխանություններին ռազմական հեղաշրջման և նմանատիպ այլ ապօրինի տապալումներից, այդ գործիքն այսօր մասամբ և համակարգային առումով նախկին ռեժիմից կազմված գաղութային համակարգի տրամաբանությամբ գործող համակարգ է, որն ինքը առաջին հերթին ուղղվելու խնդիր ուներ»։

Դրա վառ օրինակն, ըստ մեր զրուցակցի, ԱԱԾ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանի՝ հեղափոխությունից կարճ ժամանակ անց ցատկն էր դեպի հինգերորդ շարասյան առաջին գիծ. «Դա շատ պարզ ցույց է տալիս, որ այստեղ կա համակարգային խնդիր, ու պետք է համակարգային ձևով լուծել խնդիրը։ Մենք բազմիցս մեր հայտարարություններով ցույց ենք տվել և՛խնդրի պատճառները, և՛ լուծման ուղղությունները։ Այդ առումով նոր բան այս պահին ասել չեմ կարող»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում