Այսօր կառավարության դիմացո բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ քաղաքացիներ: Մի կնոջ փոխանցմամբ՝ 50-ից ավելի քաղաքացի խաբեության զոհ են դարձել: «Թրավել Ան» ընկերության տուր-մենեջեր Աննա Սահակյանը մի քանի կեղծ փաթեթներ է վաճառել: Ոմանք խաբեությունը բացահայտել են սահմանը լքելիս, երբ անցակետերում ու օդանավակայանում արգելել են դուրս գալ, քանի որ ամրագրված տոմս չի եղել: