Կառավարության որոշմամբ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվում է պաշտոնից, որոշումը Կառավարության նիստի օրակարգում է՝ չզեկուցվող հարցերի շարքում։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Տրդատ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։