ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստին անդրադառնալով Սևանա լճի հաջողություններին, խոսեց նաև Սևանի ափին առկա օբյեկտների մասին: «Սևանի ափին հիմա կան օբյեկտներ, որոնք տեղով էկոլոգիական աղետ են։ Էդ մարդիկ աղտոտում են Սևանը, էդ աղտոտման արդյունքում կրում են տնտեսական վնասներ ու Կառավարությունից պահանջում են, որ քաղաքացիներին ուղղորդեն՝ գնան իրենց աղտոտած ջրերում ու իրենց հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն»,-ասաց նա։