Լուրեր
Դավիթ Տոնոյանը մանրամասնեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի որոշումը
  • 12:50
  • 2019-10-10
  • Դիտումներ՝ *

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պետության տրամադրած գումարից բացի հավելյալ գումար կտրամադրի նաեւ 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ եւ դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Այս մասին ՀՀ կառավարութան հոկտեմբերի 10-ի նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60 հազար դրամ, ապա հիմնադրամից ամսվա մեջ կստանա նաև 240 հազար դրամ: Կախված կոչումներից ու ընտանիքի անդամներից՝ այդ թվերը փոփոխության են ենթարկվում, ես միջինացված օրինակ բերեցի»,- ասաց Տոնոյանը:

  • Դիտումներ՝ *