«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հոկտեմբերի 10-ի հյուրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ վերջին օրերին քննարկվող իրադարձություններին՝ այդ թվում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարություններին.«Շատ ցավալի է, որ մի մարդ, ով ընկալվել է որպես հերոս նման հայտարարություններ է անում։Այդ սպառնալիքներով կզբաղվեն իրավապահ մարմինները, բայց անկախ դրանից՝ հայտարարությունն ինքնին իր որակով փողոցային, խուժանի մակարդակի էր։ Ցավում եմ, որ ինձ համար այլևս նախկին հերոսը նման բան է ասում»։
Հրաչյա Հակոբյանի խոսքերով՝ պատերազմում ներդրում ուենցող մարդկանցից պետք է շնորհակալ լինել, բայց կանաչ լույսը պետք է ժողովրդից ստանան.«Կա մի կետ, որն անցնելը պարզապես հիշեցնում է 90-ականների ֆիդայիններին, ովքեր զենքերով գալիս, անօրինականություններ էին թույլ տալիս, իրենց արտոնյալներ համարում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում