Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան մտածում է կարիերան ավարտելու մասին:
Այս մասին թենիսիստուհին հայտարարել է ավստրիական Լունց քաղաքի մրցաշարում հետագա պայքարից հրաժարվելուց հետո: «Ես սիրում եմ այս սպորտը, սակայն կյանքում այլ նպատակներ ևս ունեմ: Հիմա քիչ-քիչ մտածում եմ կարիերայիս ավարտի մասին»,-ասել է Շարապովան:
Մարիա Շարապովան պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1994 թվականին: 2005 թվականին դարձել է աշխարհի առաջին ռակետ: Հաղթել է «Մեծ սաղավարտ»-ի բոլոր 4 խոշորագույն մրցաշարերում: