Հայկական «Լեո» ֆուտզալի թիմը Չեմպիոնների լիգայի երկրորդ խաղում պարտվել է:
Խորվաթական Մակարսկա քաղաքում կայացավ Եվրոպայի ֆուտզալի չեմպիոնների լիգայի գլխավոր փուլի 6-րդ խմբի երկրորդ տուրի «Նովո Վրիեմե» (Խորվաթիա) – «Լեո» (Հայաստան) հանդիպումը: Հայաստանի չեմպիոնը պարտվեց 3:5 հաշվով:
Երրորդ հանդիպումը «Լեոն» կանցկացնի հոկտեմբերի 11-ին, մրցակիցը կլինի Կիպրոսի «Օմոնիա» թիմը: