Thursday, 28 03 2024
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ

Վրաստանի դիլեման. երևանյան գործընթացն ու Բաքվի էքսպանսիան

Հոկտեմբերի 15-ին Հայաստան կժամանի Վրաստանի նոր վարչապետ Գիորգի Գախարիան, որը շաբաթներ առաջ նշանակվեց այդ պաշտոնին՝ Մամուկա Բախտաձեի անսպասելի հեռանալուց հետո: Գախարիան մինչ այդ զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը: Նրա փոփոխությունը փորձագետները պատճառաբանում են 2020 թվականին սպասվող խորհրդարանի ընտրությամբ և դրան ընդառաջ «Վրացական երազանքն» ուժեղացնելու այդ միավորի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ակնկալիքով, ինչի համար էլ Իվանիշվիլին նախաձեռնեց վարչապետի փոփոխություն: Այդուհանդերձ, չնայած ներքին շարժառիթներին, որոնց մասին խոսվում է, Գախարիայի առաջին արտաքին այցերի շրջանակը հուշում է, որ Վրաստանում տեղի ունեցած փոփոխությունն իր վրա կրում է նաև ռեգիոնալ քաղաքական իրողությունների ազդեցություն և ունի վերագնահատման միտում:

Մասնավորապես, Վրաստանի նոր վարչապետի առաջին երեք այցերը տեղի են ունենում Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա: Եվ հետո միայն Գախարիան կայցելի Բրյուսել: Սա ամենևին չի նշանակում Թբիլիսիի եվրաատլանտյան ինտեգրացիոն կուրսի վերանայում: Դա պարզապես նշանակում է, որ Վրաստանը բավական արդիական է գնահատում ռեգիոնալ իրավիճակն ու դրա հետ կապված քայլերի անհրաժեշտությունը: Հոկտեմբերի 9-ին Գախարիան այցելել է Ադրբեջան, սակայն այդ այցը, ըստ ամենայնի, ոչ թե ռեգիոնալ առաջնահերթության, այլ Վրաստանի լուրջ խնդիրների և մարտահրավերների դրսևորում է: Օրերս տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը սահմանապահ զորակայան է կառուցել Վրաստանի հետ սահմանի՝ Դավիդ Գարեջիի վանական համալիրին հարող տարածքում: Իսկ ադրբեջանական սահմանապահ զորքերը գործնականում ունեն ցամաքային զինուժին բնորոշ սպառազինություն: Համալիրի մի հատվածը, ինչպես հայտնի է, ադրբեջանական տարածքում է, իսկ Բաքուն այն դիտարկում է ադրբեջանական մշակույթի տիրույթ՝ աղվանական մշակույթի մաս, որի ժառանգորդ դիտարկում են իրենց:

Արդեն ամիսներ շարունակ իրավիճակը այդ հարցի կապակցությամբ բավական լարված է, թեև Վրաստանն առայժմ ձեռնպահ է մնում սուր հարցադրումներից: Բայց ներքին լարվածությունն ակնառու է, և Գախարիային, թերևս, հենց դա է առաջինը տարել Բաքու: Եվ անկասկած է նաև, որ Բաքվում այդ հարցը չի լուծվելու, քանի որ խնդիրը վանական համալիրը չէ, այլ դա Բաքվի համար ևս մի առիթ է Վրաստանի նկատմամբ, այսպես ասած, քաղաքական գերակայության հասնելու համար: Հատկանշական է, որ Գախարիան Հայաստան գալու է Ադրբեջան այցից հետո: Բանն այն է, որ անվտանգության և քաղաքական դիմադրունակության հարցում Հայաստանը Թբիլիսիի անփոխարինելի և գործնականում միակ ռեգիոնալ դաշնակիցն է: Գարեջիի հարցում Հայաստանը, իհարկե, չի կարող օգնել, սակայն ինչպես նշեցի, խնդիրը շատ ավելի լայն ռազմավարական համատեքստ ունի, և այստեղ Վրաստանը չունի այլ դաշնակից, քան Հայաստանը:

Ըստ այդմ, Գախարիան Բաքվում նախ կփորձի հասկանալ ռիսկի կամ մարտահրավերի, այսպես ասած, որոշակի ծավալն ու սահմանը, որից հետո Երևանում կարող է քննարկել, թե Վրաստանն ինչպես կարող է դիմակայել դրան, և Հայաստանն ինչպես կարող է աջակցել այդ հարցում, հայ-վրացական գործակցության ինչ դրսևորում է անհրաժեշտ Ադրբեջանին կանգնեցնելու և հակազդելու Վրաստանի կարողությունը բարձրացնելու համար: Դա, թերևս, Գախարիային անհրաժեշտ կլինի արդեն Ալիևի «ավագ եղբոր»՝ Թուրքիայի հետ քննարկումներում ավելի ինքնավստահ լինելու համար, քանի որ ակնհայտ է, որ Բաքուն որևէ հավակնություն Վրաստանի նկատմամբ չէր դրսևորի, եթե չունենար Թուրքիայի հավանությունը: Ռեգիոնալ այս իրողության ներքո իհարկե գտնվում են նաև ռազմա-քաղաքական իրադրության զարգացման մի շարք այլ շերտեր, ու Վրաստանի վարչապետի առաջին արտերկրյա այցերի այդ շրջանակը կամ «երթուղին» հուշում է, որ առաջիկա հեռանկարում ռեգիոնալ զարգացումները պահանջելու են բավականին անմիջական և օպերատիվ ուշադրություն, ինչի մասին է վկայում Թբիլիսիի ռազմավարական կուրսի որոշակի «ստորադասումը» ռեգիոնալ «երթուղուն»: Այդ հանգամանքը հատկանշական է հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած փաստացի ռեգիոնալ Վեհաժողովը՝ Հայաստանի, ՌԴ և Իրանի առաջին դեմքերի մասնակցությամբ, որի պայմաններում գործնականում հնարավոր է խոսել պայմանական ասած՝ երևանյան գործընթացի մասին: Վրաստանի վարչապետն ըստ երևույթին պետք է հասկանա՝ միանա՞լ դրան, թե՞ ոչ: Կամ գուցե հարցը այլ կերպ է՝ ինչ օրակարգով միանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում