Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրն իրավունք ունի Սիրիայում գործողություն անցկացնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Որպես հիմնավորում՝ նա նշել է 1998-ին երկու երկրների կառավարությունների կողմից Ադանայում ստորագրված համաձայնագիրը։
Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի օդային տարածքը չի պատկանում ԱՄՆ-ին և դրա օգտագործման հարցը վճռում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը։