Իրանի հարավային նահանգում գազի խոշոր հանքավայր է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի ազգային նավթընկերության հետախուզման դեպարտամենտի տնօրեն Սայեդ Սալեհ Հենդիին:
«Գազի հսկայական պաշարներ են հայտնաբերվել Իրանի հարավի Ֆարսի նահանգում` այդ տարածաշրջանում մեկ տարվա ակտիվ հետախուզումից հետո»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն՝ Իրանի գազախույզները ենթադրում են, որ գազի պաշարները կբավականացնեն Թեհրանի կողմից 16 տարվա սպառման համար:
Բացի այդ, նշվում է, որ հետագա մանրամասնությունները կներկայացնի Իրանի ազգային նավթընկերութան կառավարիչ տնօրենը։