Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վիտալի Բալասանյանը վատ շրջապատ է ընկել․ նա միտումնավոր սրում է վիճակը

Ի՞նչ է կատարվում տեղեկատվական տիրույթում: Այսօր արդեն կոշտ բնորոշումներ են տրվել՝ տեղեկատվական պատերազմ, տեղեկատվական դիվերսիա: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը և քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Ի՞նչ նպատակ կարող է հետապնդել տեղեկատվական այս աղմուկը, որ ձևավորվում է և՛ Հայաստանում, և՛ Արցախում: Հայկ Սահակյանի խոսքով՝ Արցախում նախագահական ընտրություններին ընդառաջ մարդիկ դիրքավորվել են և փորձելու են Հայաստանից օժանդակություն ստանալ, իսկ Հայաստանը հայտնել է իր պաշտոնական դիրքորոշումը՝ չի խառնվելու Արցախի ներքին գործերին:

Արմեն Վարդանյանի դիտարկմամբ՝ տեղի ունեցողն ինչ-որ առումով բնականոն է, որովհետև նախկին ռեժիմը ոչ միայն իշխանություն է կորցրել, այլ նրանցից մի քանիսը հայտնվել են բանտում կամ բանտում հայտնվելու, միլիոնավոր դոլարներ կորցնելու վտանգի առաջ են, և ստեղծված պայմաններում նրանք որևէ հնարավորություն չունեն իշխանությունը վերցնելու, նրանց միակ ճանապարհը մնում է իշխանության դեմ տեղեկատվական պատերազմ սանձազերծելը: Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծվել, և դա մի քանի ուղղություններով է գործում:

«Այս կամ այն տոնայնությամբ հայտարարություններ անընդհատ լինում են, շատ կարևոր է տեսնել, թե ովքեր են «պապաները»՝ ովքեր են այս «հերոսների տերերը»,- նշեց Սոս Ավետիսյանը:- Հնարավոր այլ ճակատներում կռիվ անելու տեղ չունեն, իշխանությանը դժվար է մեղադրել կոռուպցիայի, ընտրություններ կեղծելու և այլնի մեջ, այսինքն՝ բոլոր կռվանները, որ եղել են, ի չիք են դարձել: Այս ամբողջ «պատերազմը» ապակենտրոնացման տրամաբանությամբ է, բայց նեգատիվ: Իրականում մի խումբ է, որն աշխատում է տարբեր ուղղություններով՝ փորձելով իշխանությանը ներքաշել ինտրիգների մեջ»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Վիտալի Բալասանյանի կողմից Livenews.am-ին տված հարցազրույցի տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազի գրությամբ ուղարկվել է ԱԱԾ`դրանում նշված հանգամանքները ստուգելու նպատակով, Արմեն Վարդանյանը նշեց, որ ժողովրդավարական պետության միակ ճանապարհը իրավական ճանապարհն է, ռեպրեսիաների ժամանակն անցել է: «Իմ կարծիքով՝ Վ. Բալասանյանը սխալ մարդկանցով է շրջապատված: Նա դիտավորյալ է սրում իրավիճակը»,- ընդգծեց քաղաքագետը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում