Ավստրալիայի հրշեջները նկարահանվել են ամենամյա «թեժ» օրացույցի համար: Չարաճճի լուսանկարները և տեսանյութերը հայտնվել են Instagram-ում կազմակերպության պաշտոնական էջում:
Նկարներում սպորտային կազմվածք ունեցող սեքսուալ մերկ հրշեջները ներկայացվել են կենդանիների հետ։ Ֆոտոշարքին մասնակցել են նաև փրկարարներ Ֆրանսիայից և Գերմանիայից:
Նրանք լուսանկարվել են կատուների, կոալաների, կենգուրուների, ձիերի, շների, բադերի և հավերի, թութակների և այլ կենդանիների հետ։
2020-ի օրացույցը 27-րդ պրակտիկան է դարձել ավստրալացի հրշեջների համար և թողարկվե է ի աջակցություն կենդանիների և վայրի բնության: Այն նաև միտված է բարեգործությունն ու սպորտը ժողովրդականացնելուն: