Friday, 29 03 2024
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի դեսպանությունը պետք է լինի Թել Ավիվում

1991թ. դեկտեմբերի 25-ին Իսրայելը ճանաչել է Հայաստանի անկախությունը, իսկ 1992 թ. ապրիլին կողմերի միջեւ հաստատվել են դիվանագիտական փոխհարարբերություններ, սակայն դեսպանների նստավայրը առ այսօր Հայաստանինը եղել է Երեւանը, իսկ Իսրայելինը՝ Երուսաղեմը: Այժմ Հայաստանը որոշել է դեսպանություն ունենալ Թել Ավիվում:

1in.am կայքում հոկտեմբերի 5-ին հրապարակված «Դեսպանատունը պիտի բացեինք Երուսաղեմում․ դրա դիմաց Իսրայելից կարող էինք լուրջ զիջումներ ակնկալել» հոդվածի կապակցությամբ ցանկություն առաջացավ ներկայացնել նաեւ նվաստիս տեսակետները, ով տարիներ շարունակ հետեւել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։

ԵՊՀ քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը ԱԳ նախարարության խիստ տրամաբանված ու ճիշտ որոշումը Թել Ավիվում եւ ոչ թե Երուսաղեմում դեսպանություն բացելու մասին հարցականի տակ դնելով, նշել է․ «Դեսպանատունը պիտի բացեինք Երուսաղեմում․ դրա դիմաց Իսրայելից կարող էինք լուրջ զիջումներ ակնկալել»։ Իսկ դեսպանությունը Երուսաղեմում բացելը, կամա թե ակամա, ընկալվելու է որպես Հայաստանի կողմից այն Իսրայելի մայրաքաղաք ճանաչել, իր բոլոր բացասական հետեւանքներով։

ԱՄՆ նախգահ Դոնալդ Թրամփը 2017թ. հայտարարեց, թե որոշում է ընդունել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչել եւ ԱՄՆ դեսպանությունը տեղափոխել այնտեղ, ինչը միջազգային մակարդակով խիստ բացասական արձագանք ունեցավ: ԱՄՆ Կոնգրեսն այս առնչությամբ օրենք էր ընդունել դեռեւս 1995թ․, սակայն ԱՄՆ նախագահները խուսափեցին այն կյանքի կոչել, եւ 6 ամիսը մեկ հետաձգել են օրենքի իրականացումը: Թերեւս բացառված չէ, որ հույս են ունեցել, թե կլուծվի իսրայելա-պաղեստինյան հիմնահարցի ամենախնդրահարույց եւ խճճված՝ Երուսաղեմի կարգավիճակի հարցը, որը նաեւ արաբա-իսրայելական տարաձայնությունների կենտրոնում է:

Իսրայելը միացյալ Երուսաղեմն իր հավերժական մայրաքաղաքն է համարում, մինչդեռ Պաղեստինն ու արաբական աշխարհը Արեւելյան Երուսաղեմն են համարում Պաղեստինի մայրաքաղաք:

Հիշյալ օրենքի հերթական հետաձգման վերջին ժամկետն ավարտվել է 2017թ․ նոյեմբերի 4-ին, իսկ դեկտեմբերի 4-ին Թրամփը հայտարարեց իր որոշման մասին, եւ 2018թ․ մայիսի 14-ին Երուսաղեմում պաշտոնապես բացվեց ԱՄՆ դեսպանությունը:

Ինչպես նշված է հոդվածում, Սպիտակ տան որոշումը դատապարտել է ՄԱԿ-ը։ Հավելենք նաեւ, որ այդ քայլը դատապարտել եւ քննադատել են միջազգային բազմաթիվ կառույցներ, կազմակերպություններ ու երկրներ: Բացառությամբ Չեխիայի եւ Հունգարիայի, որը վետո դրեց Եվրամիության քննադատող համատեղ նախագծին, մնացած 26 անդամ երկրներ, որոնցից շատերն Իսրայելի հետ սերտ բարկամական ու ռազմավարական փոխհարաբերություններ ունեն, խիստ քննադատել են Թրանփի որոշումը։

Իսլամական համագործակցություն կազմակրպության (OIC) 2017թ․ դեկտեմբերի 13-ի արտահերթ գագաթնաժողովը, հանդես գալով հայտարարությամբ, խստիվ դատապարտել է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու ԱՄՆ որոշումը։ Նշենք, որ 57 անդամ ունեցող OIC-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, ուստի կազմակերպության պատմության ընթացքում խիստ սակավաթիվ են նման դեպքերը, ինչը պետք է պատճառաբանել անդամ երկրների քաղաքական ու ռազմավարական շահերի հակընթացությամբ։

Այն հիմնադրվել է 1969թ․ սեպտեմբերի 25-ին Մարոկկոի մայրաքաղաք Ռոբաթում, ինչի համար հիմք է հանդիսացել Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի հրկիզման դատապարտման գագաթնաժողովը, որի շուրջ եղել է առաջին կոնսենսուսը։ Իսկ սա նշանակում է, որ ոչ միայն հայտարարությանը կողմ է քվեարկել իսլամական աշխարհից Իսրայելում առաջինը դեսպանություն բացած երկիր Թուրքիան, այլեւ գագաթնաժողովը տեղի է ունեցել այդ երկրում, Էրդողանի նախագահությամբ։

Իսլամական աշխարհում միայն Թուրքիան է 1996թ․ Իսրայելի հետ ռազմավարական, քաղաքական ու տնտեսական պայմանագիր կնքել։ Թեեւ այսօր Էրդողանն իսլամական աշխարհում առաջատար դեր ստանձնելու համար երբեմն հակաիսրայելական դիրքորոշում է արտահայտում, ինչին ի պատասխան Թել Ավիվը, ինչպես աշխարհի բազմաթիվ այլ երկրներ, շահարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, սակայն իրականում պայմանագրով նախատեսված քայլերն իրականացվում են։

Մինչդեռ, 1996թ. պայմանագիրը բողոքի աննախադեպ ալիք բարձրացրեց իսլամական աշխարհում, պահանջելով չեղարկել պայմանագիը, ինչին դիմակայեց Անկարան։ Ուստի Թուրքիան Իսրայելի համար մնում է թերեւս որպես անփոխարինելի երկիր տարածաշրջանում, եւ հենց սրանով էլ պայմանավորված է Թուրքիայի, նաեւ Ադրբեջանի օգտին ԱՄՆ-ում եւ այլուր հրեա հզոր լոբբիստական շրջանակների գործունեությունը, ինչը խիստ անհրաժեշտ է Անկարային ու Բաքվին: Բացառված չեն Թել Ավիվ-Անկարա եւ Թել Ավիվ-Բաքու փոխհարաբերություններում վայրիվերումները, սակայն անշուշտ դրանք ժամանակավոր բնույթ են կրելու: Ավելին, քանի դեռ Իսրայելի ու հարեւան արաբական երկրների միջեւ այդօրինակ փոխհարաբերություններ չեն հաստատվել, ինչը տեսանելի ապագայում հազիվ թե իրականություն դառնա, թուրք-իսրայելական փոխհարաբերությունները անչափ կարեւոր են երկուստեք։

OIC-ի հայտարարությանը, ինչպես եւ ՄԱԿ-ի ԱՄՆ-ին դատապարտող բանաձեւին կողմ է քվեարկել նաեւ Ադրբեջանը, որն Իսրայելի հետ փոխհարաբերությունները համարում է ռազմավարական։ Իսկ Թել Ավիվը ոչ միայն զինում է Ադրբեջանին, այլեւ առեւտրատնտեսական, մշակութային ու գիտական ոլորտում լայն փոխառնչություններ ունի։ Իսրայելում կա Ադրբեջանից ներգաղթած 80 հազարանոց հրեական համայնք, որը, ինչպես նշում է Ադրբեջանի խորհրդարանի ազգությամբ հրեա անդամ Եվդա Աբրամովը, լոբբինգ է անում հօգուտ Բաքվի։

Նա նաեւ Ալիեւից պահանջում է օր առաջ դեսպանություն բացել Իսրայելում, միաժամանակ նշելով, որ Արցախի հիմնահարցում հրեաները կանգնած են Ադրբեջանի կողքին։ Սակայն առ այսօր Բաքուն այդ հարցն օրակարգային է դարձնում լոկ այն ժամանակ, երբ դժգոհության առիթ է ունենում Իրանից։ Նման քաղաքականությունն այդ առնչությամբ վերջին շրջանում պայմանավորված է նաեւ Թել Ավիվ-Անկարա փոխհարաբերություններում առկա լարվածությամբ։

Նման պայմաններում հետաքրքիր է, թե արաբագետը ի՞նչ լուրջ զիջումներ նկատի ունի: Եթե խոսքը վերաբերում է զենք վաճառելուն, ապա Իսրայելը բազմիցս պատրաստակամություն է հայտնել վաճառել նաեւ Հայաստանին։ Ադրբեջանին չզինելը բացառվում է, համատեղ զենք արտադրելու նախագծերը կյանքի են կոչվել: Հրեա լոբբիստական շրջանակների ծառայությունների հարցում էլ թուրքական պետությունները չեն զիջելու, ավելին՝ դա նրանց համար գերնպատակ է:

Ինչ վերաբերում է Երուսաղեմի հայ համայնքին օգնելուն, դա եւս լուրջ չէ, մանավանդ որ առ այսօր գլխավորապես մեր դեսպաններն են օգնություն ուզել հայ համայքներից տարբեր երկրներում եւ, ի վերջո, կարելի է Երուսաղեմում հյուպատոսարան բացել։

Իսկ այժմ մի քանի խոսք Երուսաղեմում դեսպանություն բացելու բացասական կողմերի մասին, անգամ եթե այն պաշտոնապես չճանաչվի այդ երկրի մայրաքաղաք։ Նախ, պետք է պատրաստ լինել 57 իսլամական երկրների բացասական արձագանքին: Ավելին, բացառված չէ, որ նաեւ դա առիթ կհանդիսանա OIC-ում առանց արգելքի հակահայ որոշում ընդունելու համար։ Քանի որ այն երկրները, որոնք անթաքույց կամ քողարկված արգելակել, զսպել են Ադրբեջանի ու Թուրքիայի այդօրինակ պահանջները, այլեւս չեն խանգարի։

Արաբագետը խոսում է Իսրայելի փոքր հայկական համայնքին աջակցելու մասին, արդյոք չի՞ մտածել, թե Երուսաղեմում դեսպանություն բացելուց հետո, Սիրիայում, Լիբանանում, Հորդանում, Իրանում եւ Եգիպտոսում, որը ցանկություն է դրսեւորել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, վերաբերմունքը դեպի վատը կփոխվի հայ համայնքի, էլ չխոսենք ընդհանրապես Հայաստանի ու նրա քաղաքացիների նկատմամբ։

Ի դեպ, 1997թ․ հուլիսին, երբ Թուրքիայի վարչապետ Նաջմըդդին Արբաքանի նախաձեռնությամբ ձեւավորվեց իսլմական զարգացող 8 խոշոր երկրների խումբը եւ Ստամբուլում հրավիրվեց առաջին գագաթնաժողովը, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարվեց ժամանել Թուրքիա՝ ի նշան թուրք-իսրայելական ռազմավարական պայմանագրի ստորագրման դեմ բողքի։ Միչդեռ Եգիպտոսը Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություն է հաստատել շուրջ 40 տարի առաջ։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, ապա այո, Պարսից ծոցի երկրներից շատերը, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Օմանը, Բահրեյնը Իսրայելի հետ դիվանագիտական փոխհարաբերություններ հաստատելու նշաներ են դրսեւորում: Իսկ Իսրայելի ԱԳ նախարար Եսրայիլ Կացը հայտարարել է, թե այդ երկիրը ձգտում է Պարսից ծոցի արաբական երկրների հետ չհարձակվելու պայմանագիր կնքել, որոնց հետ ՄԱԿ-ի վեհաժողովի շրջանակներում բանակցել է։ Այսուհանդերձ, անգամ այդ երկրները Հայաստանի այդ քայլը երբեք չեն ների, եւ Ադրբեջանն էլ առավելագույնս կօգտվի այդ հանգամանքից։

Ի դեպ, թեեւ թույլ, բայց Իրան-Սաուդյան Արաբիա փոխհարաբերությունների բարելավման միտում է նկատվում, ինչը կարեւոր հանգամանք է տարածաշրջանի զարգացումներում: Մյուս կողմից, իր նպատակները Սիրիայում իրականացնելու համար Անկարային խիստ անհրաժեշտ է ԱՄՆ-ի աջակցությունը, ինչի նպատակով Էրդողանը նոյեմբերին մեկնելու է Վաշինգտոն, մինչդեռ Իսրայելի հետ վատ փոխհարաբերություններն ԱՄՆ աջակցությունն ստանալուն չեն նպաստի: Այլ կերպ ասած՝ թուրքական երկու պետությունների շահերը ներկա դրությամբ համընկնում են Իսրայելի շահերին, հետեւաբար այս ուղղությամբ զիջում սպասելն անիմաստ է:

Ուստի Երեւան-Թել Ավիվ դիվանագիտական փոխհարաբերությունների մակարդակը բարձրացնելը պետք է դիտել երկու երկրների փոխառնչությունների սերտացման ու ընդլայնման համատեքստում, ինչի համար Երուսաղեմում դեսպանություն բացելու բնավ էլ անհրաժեշտություն չկա:

ԷՄՄԱ ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում