Wednesday, 24 04 2024
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

Որևէ մեկն իրավունք չունի խարխլելու մեր միասնականությունը, ով ուզում է նա լինի․ Բալասանյանը չի ներկայացնում Ստեփանակերտի տեսակետը

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը livenews.am կայքում հրապարակված հարցազրույցում օրինականության հետ կապված խիստ վիճահարույց մտքեր է հայտնել։ Վիտալի Բալասանյանի նշանակետում հայտնվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Սասնա ծռեր» կուսակցությունը։

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, որ Վիտալի Բալասանյանի հայտարարությունները լոկ իր անձնական կարծիքն են։

«Այդ հայտարարությունը որևէ կապ չունի պաշտոնական Ստեփանակերտի, Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի կարծիքի հետ։ Ես կարծում եմ և համոզված եմ, որ բոլորի պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի մեր երկու ժողովուրդների միասնականությունը լինի ուժեղ, անսասան։ Որևէ մեկին իրավունք չի վերապահված խարխլելու մեր միասնականությունը, ով ուզում է նա լինի, ինչ ճանապարհ ուզում է՝ անցած լինի։ Կարևոր չէ՝ այդ մարդը կլինի Արցախից, Հայաստանից, թե Սփյուռքից։ Հետևաբար, բոլորը պետք է դա ընդունեն որպես հրամայական, ոչ թե քմահաճույք»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Իսկ դատապարտո՞ւմ է Դավիթ Բաբայանը Վիտալի Բալասանյանի հայտարարությունը։

«Ես դատապարտում եմ ցանկացած հայտարարություն, որը խարխլում է մեր միասնականությունը, դատապարտում եմ թշնամանքը, որը ճեղք է առաջացնում մեր հասարակական-քաղաքական դաշտում։ Դատապարտում եմ հախվերդյանատիպերի, նաև մյուս դավաճանական հայտարարությունները»,- արձագանքեց Դավիթ Բաբայանը։

Ինչո՞ւ է, այնուամենայնիվ, Վիտալի Բալասանյանը նման հայտարարություն անում։

«Ես չեմ կարող պատասխանել, ես իրավասու չեմ պատասխանել տարբեր մարդկանց անձնական կարծիքներին։

Այստեղից՝ Ստեփանակերտից, թշնամու դիրքերն են երևում, և սրա՛ մասին է պետք մտածել, ոչ թե իրար կոկորդ կրծելու։

Ես կողմնակից եմ, որ նման հայտարարությունների համար բոլորը պատասխան տան, նաև նրանք, ովքեր, օրինակ, ղարաբաղցիներին թուրք են անվանում։ Եվ պետք է պատասխան տան ոչ միայն բարոյական, այլև իրավական հարթությունում»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում