Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Էժան թատրոն է․ հերոսի կոչում են տվել մարդկանց, որոնք երկիրը մեծ-մեծ կտորներով ծախել են

«Հայաստանում գզվրտոցներ կարող են լինել և կան, բայց դրանք չի կարելի այնքան լրջացնել, որ հասնեն ընդհարումների ու թշնամանքի: Արհեստական լարում են մտցնում «հնոտիները»՝ մտածելակերպով հները»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր Հրանտ Վարդանյանը:

«Տարբեր մտածելակերպի հայ մարդիկ կան: Ինձ զայրացնում է, երբ սկսում են խանգարել, իսկ խանգարողներն այսօր շատ են: Ի՞նչ է իրենց ուզածը. ո՛չ գաղափար ունեն, ո՛չ հայրենասեր են, որ հայրենասիրությունից խոսեն: Ձեր մտածած հայրենիքից մեծ կտորներով ծախեցիք, հայրենիքի 100 զավակ անիմաստ տեղը զոհ տվեցիք, հայրենիքից միլիարդավոր գումարներ առաք-տարաք արտասահմանյան բանկերում պահ տվեցիք, հարստություններ դիզեցիք: Բացառում եմ այս մարդկանց հայրենասիրությունը, ովքեր ավազակապետության հիմքերում են կանգնած եղել, կոռուպցիոն համակարգի առաջնորդներն են եղել, հիմա ի՞նչ են ուզում նոր Հայաստանից… Այս արգելակողների կռիվը նյութն է ու իրենց նյութի կորուստը»,- նշեց ռեժիսորը և կոչ արեց. «Ձայններդ կտրե՛ք, նստե՛ք տեղներդ, ձեր կառավարած երկրում քավոր-սանիկներն ավելի շատ էին, քան մասնագետները, էլ ինչի՞ց եք խոսում, թողեք երիտասարդները գան, բանիմաց ու գիտակ մարդիկ ընդունվեն աշխատանքի, այսօր կան բացթողումներ, բայց ամեն ինչ դեպի լավն է գնում»:

Հ. Վարդանյանը, անդրադառնալով վերջին օրերի հայտարարություններին, նշեց, որ մեր երկրի զարգացումը ձեռնտու չէ Թուրքիային, Ադրբեջանին, Ռուսաստանին, և եթե այս հայտարարություններ անողները նրանց ջրաղացին են ջուր լցնում, ապա թշնամություն են անում մեր պետությանը, նորաստեղծ կառավարությանը և նոր ճանապարհ բռնած երկրին են դեմ դուրս եկել:

«Ի՞նչ հայտարարություններ, ի՞նչ հաթաթաներ եք տալիս,- նշեց մեր զրուցակիցը՝ մասնավորապես անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարությանը և նշելով, որ երբ չափն անցնում են, դիմացը փակել է պետք, որ այդ «վարակը» չտարածվի: «Գեներալի կոչում են տվել մարդկանց, ովքեր երրորդ դասարանի կրթություն էլ չունեին, որոնք պահածոյի գող դարձան…, գեներալ դառնալու համար լուրջ ճանապարհ պետք է անցնել: Մեր իսկական գեներալները երևի մարտի դաշտում մնացին, ովքեր կարող էին գեներալի պատիվն ու կարգավիճակը բարձր պահել… Ինչպե՞ս կարող է գեներալը իրեն թույլ տալ հաթաթաներ տալ, սպառնալ, թե այս կանեմ, այն կանեմ, ո՞վ ես դու…»:
«Հերո՞ս… Այդ հերոս բառն այնքան արժեզրկեցին… Էժան թատրոն է․ հերոսի կոչում են տվել մարդկանց, որոնք երկիրը կեղեքել են, ծախել են, ժողովուրդ են ծեծել…»,- նշեց ռեժիսորը՝ ընդգծելով՝ տեսեք՝ ձեր հերոսի մեջ ո՞վ է ապրում: Բաժանանար գծեր են մտցրել, ժողովրդին հաթաթաներ են տալիս իրենց գրպանի ու շահի համար. «Սա բողազի կռիվ ա, տակը հայրենասիրություն չկա»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում