Thursday, 18 04 2024
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին

Վիտալի Բալասանյանը ահաբեկչության մասին հայտարարություն է արել․ Արցախի իրավապահները պետք է արձագանքեն

«Բոլորս գիտենք, որ Լեռնային Ղարաբաղում նախընտրական կամպանիան սկսվել է, և արդեն կային թեկնածուներ, և երեկ էլ Մասիս Մայիլյանը հայտարարեց, որ ինքը առաջադրելու է իր թեկնածությունը: Եվ Վիտալի Բալասանյանը տեսնում է, որ իր շանսերը գնալով փոքրանում են, ու պետք է քաղաքական ինչ-որ մեխանիզմ կիրառեր ուշադրությունն իր վրա սևեռելու համար: Նրա այսպիսի կոշտ, պրովոկացիոն հայտարարությունը ես դիտարկում եմ հենց այդ կոնտեքստում: Այլ հարց է, թե որքանով է հարիր իր ընտրած ճանապարհը, բայց ինքնէ ընտրել այդ հիմար ճանապարհը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սարո Սարոյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի՝ հարցազրույցում հնչեցրած արտահայտություններին:

Սարո Սարոյանի խոսքով՝ այդ հայտարարությամբ Բալասանյանը կարող է թվացյալ արմատական ընդդիմության ինչ-որ տպավորություն ստեղծել, բայց դրանից ավելի ոչինչ չի լինի. «Դա վա-բանկ գնալու ինչ-որ քայլ էր»:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն էլ կարծում է, որ Արցախում ինչ-որ մի խումբ և Հայաստանում էլ նրանց հետ կապված ինչ-որ խմբակ չափազանց մտահոգվում են, որ օղակը գնալով սեղմվում է: «Հատկապես ԱԱԾ պետի հրաժարականից հետո մենք տեսանք մեղադրանքների, քրգործերի  հարուցման մի ամբողջ հրավառություն, փաթեթ: Մարդիկ Արցախում և նաև մեզ մոտ անհանգստացած են ազատություն, ունեցվածք կորցնելու խնդրով, նաև՝ նախկինում արած հանցագործությունների համար պատժվելու վախով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ստեփան Սաֆարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ նրանք երբեք չեն ապրել Արցախ, Հայաստան վեհ գաղափարներով. «Այդ քողածածկույթով նրանք ուզում են փրկել իրենց թալանածը, իրենց կուտակածը, իրենց կյանքն ու ազատությունը»:

Ստեփան Սաֆարյանը Վիտալի Բալասանյանի հայտարարությունը համարում է հայտարարություն ահաբեկչություն կազմակերպելու մասին. «Պարոն Վիտալի Բալասանյանը արել է մի հայտարարություն, որն ընկնում է Քրեական օրենսգրքի տակ, որովհետև նա չի կարող հանդես գալ ո՛չ Արցախի պետության անունից, ո՛չ Հայաստանի պետության անունից, ո՛չ Արցախի ժողովրդի և ոչ էլ Հայաստանի ժողովրդի անունից: Նա ընդամենը հավակնորդ է, անհատ անձ, որին որևէ մեկը իրավունք չի վերապահել ահաբեկչության եղանակով տապալելու Հայաստանի ժողովրդի միանգամայն օրինական ընտրված իշխանությանը: Իսկ նրա հայտարարությունը կրկին Հայաստանում ռազմական հեղաշրջում իրականացնելու մասին է»:

Քաղաքագետի խոսքով՝ պարոն Բալասանյանի հայտարարությունը պետք է պատասխանի արժանանա առաջին հերթին Արցախի իրավապահ մարմինների կողմից:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում