Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«WCIT 2019»-ի շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում (WCIT-2019) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Եթովպիայի ինովացիաների և տեխնոլոգիաների նախարար Սիսեյ Տոլա Յադեթեի, Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների և հեռահաղորդակցության փոխնախարար Խուլիո Նետոյի, Էստոնիայի ԱԳՆ թվային հարցերով դեսպան Տոնիս Նիրկինի, Իրանի հաղորդակցության և ՏՏ նախարար Մոհամմադ Ջահրոմիի, Աֆղանստանի հեռահաղորդակցության և ՏՏ նախարար Մոհամմեդ Հաշիմի հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել իր հրավերն ընդունելու և «WCIT 2019» համաժողովին մասնակցելու համար: Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել համաժողովը բարձր մակարդակով և արդյունավետ կազմակերպելու համար:

Եթովպիայի ինովացիաների և տեխնոլոգիաների նախարար Սիսեյ Տոլա Յադեթեն նշել է, որ իրենց երկրում ստարտափ ընկերություններին ուղղված քաղաքականությունը լավ զարգացած չէ, և ուրախ կլինեն, որպեսզի Հայաստանը կիսվի իր փորձով և այս ուղղությամբ համագործակցությունը զարգանա: Նա նաև արձանագրել է, որ «Դիջիթեք Էքսպո»-ի շրջանակներում ստորագրվել է երկկողմ հուշագիր Եթովպիայի և «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների միջև, որի համաձայն 51 «ԱրՄաթ» լաբորատորիա կներդրվի Եթովպիայի դպրոցներում:

Սիսեյ Տոլա Յադեթեն նշել է, որ Եթովպիան հետաքրքրված է նաև Հայաստանի տեխնոլոգիական կրթական համակարգով:

Հակոբ Արշակյանը, անդրադառնալով տեխնոլոգիական կրթության հայկական մոդելին՝ «Արմաթ»-ից մինչև «Թումո», Պոլիտեխնիկի Ազգային ինժեներական լաբորատորիաների ծրագրից մինչև ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված պետական քաղաքականություն, նշել է, որ բավական երկար ժամանակ է պահանջվել այդ մոդելը մշակելու համար և պատրաստակամություն է հայտնել այդ փորձով կիսվելու եթովպիացի գործընկերոջ հետ:

Հակոբ Արշակյանն ընդգծել է նաև հայկական գիտական մեծ ներուժի առկայությունը տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններում, անդրադարձել «Ինժեներական քաղաք» ծրագրին:

Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների և հեռահաղորդակցության փոխնախարար Խուլիո Նետոյի հետ հանդիպման ընթացքում կողմերը կիսվել են իրենց առաջնահերթություններով։
Հակոբ Արշակյանը ներկայացրել է նախարարության գործունեության երեք հիմնական ուղղությունները՝ թվայնացում, ռազմարդյունաբերություն և էկոհամակարգի զարգացում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ուղղություններով ընդլայնելու համագործակցությունը:

Հանդիպումների ընթացքում կողմերը պայմանավորվել են բարձր տեխնոլոգիաների, կապի ոլորտներում աշխատանքային կարգով ընդլայնելու համագործակցության շրջանակները։

Էստոնիայի ԱԳՆ թվային հարցերով դեսպան Տոնիս Նիրկինի հետ հանդիպմանը նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ Էստոնիան հրաշալի օրինակ է՝ ցույց տալու համար, թե թվային փոխակերպումները ինչպես են օգնում քաղաքացիներին խուսափելու բյուրոկրատական դրսևորումներից, ստանալ բարձրորակ ծառայություններ և այս համատեքստում կա համագործակցության մեծ շրջանակ:

Տոնիս Նիրկինը հավելել է, որ տպավորված է Հայաստանի տեխնոլոգիական կրթության մակարդակով և ուրախ կլիներ, որ այս ուղղությամբ ևս համագործակցություն ծավալվեր:

Նախարար Արշակյանը պատրաստակամություն է հայտնել երկկողմ գործարարական քննարկման շրջանակերում աջակցել հայկական կրթական տեխնոլոգիաների ներդրմանը Էստոնիայում։

Արշակյանը նաև առաջարկել է Էստոնական ստարտափներին՝ օգտվել Հայստանի տեխնոլոգիական նոր միջավայրից և «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի միջոցով դուրս գալ միջազգային շուկա:

Իրանի հաղորդակցության և ՏՏ նախարար Մոհամմադ Ջահրոմիի հետ հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Իրանը կարևոր գործընկեր է կապի ոլորտում համագործակցության զարգացման և ինտերնետի տրանզիտի տեսանկյունից՝ դեպի Պարսից ծոցի ավազանի երկրներ, հավելել, որ «Դիջիթեք էքսպո» ցուցահանդեսի ընթացքում շրջայցի ընթացքում այցելել է նաև իրանական ստարտափների տաղավար։

Աֆղանստանի հեռահաղորդակցության և ՏՏ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են թվային փոխակերպումների, ինտերնետ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համագործակցության ուղիներ: Մոհամմեդ Հաշիմը ներկայացրել է Աֆղանստանի տեխնոլոգիական ներուժը, էկոհամակարգի, թվային տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված քայլերն ու նպատակները։

Նախարար Արշակյանն առաջարկել է ակտիվացնել համագործակցությունը ինտերնետի տարանցման ենթակառուցվածքների ուղղությամբ, որի շրջանակներում նախատեսվում է Չինաստանը և Ասիական երկրները Եվրոպային միացնող գերմայրուղու կառուցում։

Նաև քննարկվել են հայկական տեխնոլոգիական ընկերությունների արտադրանքների՝ Աֆղանստանում կիրառման, տեխնոպարկերի և ինժեներական քաղաքի ստեղծման ինչպես նաև կրթական կենտրոնների ստեղծման շուրջ։ Քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում