Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 17-18-ի գագաթնաժողովում կքննարկեն Թուրքիայի գործողությունները Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 9-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է բյուջեի հարցերով եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը:
«Այդ հարցը հաջորդ շաբաթ կներառվի Եվրախորհրդի օրակարգում»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: