ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում Է, որ Վաշինգտոնը չպետք Է իր զինուժերն ուղարկեր Մերձավոր Արեւելք: Համապատասխան տեսակետը Միացյալ Նահանգների ղեկավարը հոկտեմբերի 9-ին հայտնել Է Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Տարբեր խմբերի միջեւ պայքարը շարունակվում Է հարյուրավոր տարիներ: ԱՄՆ-ն ընդհանրապես չպետք Է ներկա լիներ Մերձավոր Արեւելքում: Դուրս բերեցինք մեր 50 զինվորի «…» Անվերջ անմիտ պատերազմները մեզ համար ավարտված են»,-գրել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: