Նորվեգացի գիտնականները Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում հազվագյուտ երևույթ են տեսանկարահանել: Անսովոր, հեղուկով լցված պարկի մեջ կաղամարի 10 ձու է եղել:
Գիտական արշավախմբի դայվերները լողալով մոտեցել են ժելատինե պարկին և այն լուսավորել լապտերով: Հսկա զանգվածը կաղամարի ձվերը պաշտպանում էր վնասվածքներից:
Երևույթը հազվադեպ է համարվում. օվկիանոսի ուսումնասիրության պատմության ընթացքում միայն մի քանի նման գտածոներ են եղել: