Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Ովքեր կարող են փոխարինել Հենրիխ Մխիթարյանին. Ինչպես լրացնել բացը…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկվանից ամբողջական կազմով պատրաստվում է Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ հանդիպումներին: Հիշեցնենք, որ կարևոր այս մրցավեճերին վնասվածքի պատճառով չի մասնակցի մեր ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հիվանդության պատճառով ազգային թիմում չէ նաև հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Վերջին օրերին շատ են քննարկվում այս ֆուտբոլիստների բացը լրացնելու տարբերակները:

Փորձենք հասկանալ, թե իրականում ինչ բաց է առաջացել Հայաստանի ազգային հավաքականում երկու առանցքային ֆուտբոլիստների բացակայության հետևանքով, և որոնք են ամենաօպտիմալ լուծումները: Մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հրահանգով Մխիթարյանը վերջին հանդիպումներում խաղացել էր իր համար հոգեհարազատ ենթահարձակվողի կամ, ինչպես ընդունված է ասել, 10 համարի դիրքում: Հարձակողական գործողություններից բացի՝ Մխիթարյանն ակտիվ մասնակցություն էր ունենում նաև, այսպես կոչված, քանդող գործողություններին: Ի դեմս Մխիթարյանի՝ Գյուլբուդաղյանցը նախորդ հանդիպումներում ուներ 3-րդ՝ քողարկված հենակետային կիսապաշտպանը: Դաշտի կենտրոնում Կառլեն Մկրտչյան-Հենրիխ Մխիթարյան հանգույցը մերոնց հաջողությունների գլխավոր գործոններից էր:

Առաջիկա հանդիպումներին հրավիրված ֆուտբոլիստների շարքում ունենք երկու նոմինալ հենակետային կիսապաշտպան՝ Ռումյան Հովսեփյան և Արտակ Գրիգորյան: Լիխտենշտեյնի դեմ մրցավեճում Հայաստանի հավաքականը խաղալու է առաջին համարով, և ենթադրվում է, որ մրցակիցը կպայքարի խիստ պաշտպանությամբ: Ու չնայած մրցակիցը կարգով բավական թույլ է, այնուամենայնիվ կարծում ենք, որ երկու հենակետայիններով խաղալը միանգամայն ճիշտ որոշում կլինի:

Մխիթարյանի բացակայության պայմաններում ենթահարձակվողի դիրքում դիտարկվում է երեք թեկնածու՝ Էրիկ Վարդանյան, Պետրոս Ավետիսյան և Մարկոս Պիզելի: Միանգամից նշենք, որ Լիխտենշտեյնի դեմ խաղում այս թեկնածուներից նախապատվությունը պետք է տրվի Մարկոսին: Ճիշտ է, բրազիլացի ֆուտբոլիստը պաշտպանական գործողություններում չի փայլում, բայց նրա տեխնիկական որակներն ու մանյովրելու տաղանդը խիստ անհրաժեշտ են կարգով ավելի թույլ մրցակցի հետ պայքարում: Երկու հենակետային կիսապաշտպանների առակայության պայմաններում Մարկոսը ավելի ազատ գործելու հնարավորություն կստանա առջևի գծում: Լիխտենշտեյնի դեմ Պետրոս Ավետիսյանը, որի խաղաոճն ավելի մոտ է Մարկոսին, կարող է դիտարկվել ռեզերվային տարբերակ: Չմոռանանք, որ Մարկոսը 35 տարեկան է, և կա մտավախություն, որ նա չի կարողանա նույն մակարդակով 90 րոպե պայքարել:

Ինչ վերաբերում է Էրիկ Վարդանյանին, ապա նրա արագությունը և մենապայքարներում հաղթելու ձիրքը շատ ավելի պետք կլինեն Ֆինլանդիայի դեմ մրցավեճում: Ատլետիկ տվյալներով սկանդինավների դեմ քողարկված հենակետային կիսապաշտպանի առկայությունն ուղղակի անհրաժեշտություն է: Կա մտավախություն, որ ֆինների դեմ թե՛ Պետրոս Ավետիսյանը և թե՛ Մարկոս Պիզելին կարող են կտրվել խաղից հենակետայինների ծանրաբեռնվածության հետևանքով: Ճիշտ է, Էրիկ Վարդանյանը ընդամենը մի քանի հանդիպում է անցկացրել ազգային թիմում, բայց, հաշվի առնելով իրավիճակի լրջությունը, կարծում ենք՝ Գյուլբուդաղյանցը պետք է ռիսկի դիմի և կարևոր խաղային օղակում հնարավորություն դա «Փյունիկի» երիտասարդ կիսապաշտպանին:

Ինչ վերաբերում է կիսապաշտպանության եզրերին, ապա այս գոտիներով Գյուլբուդաղյանցը, կարելի է ասել, ընտրության լայն հնարավորություն ունի՝ Արաս Օզբիլիս, Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Էդգար Բաբայան, Գևորգ Ղազարյան: Վերջինս ընտրական այս շրջափուլում հասցրել է երկու անգամ դեղին քարտ ստանալ, և եթե Լիխտենշտեյնի դեմ ևս զգուշացվի, ապա բաց կթողնի Ֆինլանդիայի դեմ հանդիպումը: Իսկ թե ինչ դեր կարող է ունենալ Ղազարյանը ուժեղ մրցակիցների դեմ պայքարում, կարծում ենք՝ պարզ է:

Կրկին հաշվի առնելով Լիխտենշտեյնի խիստ պաշտպանությամբ խաղալու մեծ հավանականությունը՝ առաջիկա խաղում նպատակահարմար է թվում բարձր խաղային տեխնիկա ունեցող Օզբիլիսին մեկնարկային կազմում ընդգրկելը: Ինչ վերաբերում է Սարգիս Ադամյանին, որը վերջին խաղում դուբլ էր ձևակերպել «Բավարիայի» դեմ մրցավեճում, ապա կարծում ենք՝ նրա ներկայությունը Լիխտենշտեյնի դեմ մրցավեճում նույնպես կարևոր է: Այո, Ադամյանն օժտված է բարձր արագությամբ և աչքի է ընկնում սուր գործողություններով: Երկշերտ պաշտպանության դեպքում նրա խաղը կարող է որոշակիորեն խամրել: Բայց հաշվի առնելով այն, որ Ադամյանը ազգային հավաքականում սովորաբար չի օգտագործում իր ողջ ներուժը, Ֆինլանդիայի դեմ խաղից առաջ պետք է թեկուզ «տաքանալու» համար հնարավորություն տալ նրան:

Եվս մեկ կարևոր գործոն: Ի դեմս Մարկոսի և Օզբիլիսի՝ այսօր հավաքականում ունենք տուգանային հարվածների վարպետներ: Չմոռանանք, որ մեզ համար խիստ կարևոր խաղերում ստանդարտ դիրքից խփած թեկուզ մեկ գնդակը կարող է վճռորոշ լինել:

Կազմի ընտրության հարցում վերջնական որոշումը Գյուլբուդաղյանցինն է, և հաշվի առնելով վերջին հանդիպումները՝ լիահույս ենք, որ մեր մարզչի լուծումները արդյունավետ կլինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում