Wednesday, 24 04 2024
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի

Ալեքսանդր Եսայանը հայաստանյան WCIT-ը համարում է հաջողված

Հայաստանում «WCIT-2019»-ի աննախադեպ թվով մասնակիցները, բազմաթիվ ուղղություններով քննարկումներն ու արդեն իսկ ստացած դրական արձագանքները համաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանին թույլ են տալիս նկատելու, որ իրադարձությունը հաջողված էր:

«Երեկ երեկոյից շատ արձագանքներ եմ ստացել՝ հատկապես հատուկ հյուրերից, ովքեր Հայաստան էին ժամանել արտերկրից: Երբ պլանավորում էինք այս համաժողովը, մենք ակնկալում էինք 2000-2500 մասնակիցներ, այսօր մենք ունենք ավելի քան 6000: Դա ցուցիչ է, որ օրակարգը հետաքրքիր է եղել: Կարծում եմ, որ դա արդեն լավ արդյունք է: Բացի այդ, շատ մարդկանց հետ, ովքեր ժամանել էին տարբեր երկրներից, ունեցանք բավական թվով քննարկումներ տարբեր ուղղություններով: Սա ևս մեկ ցուցիչ է՝ ասելու, որ  իրադարձությունը հաջողված էր»,-ասաց Եսայանն ու հավելեց՝ Հայաստանում շատ համաժողովներ են անցկացվել, բայց նկատի ունենալով համաժողովի մասշտաբները, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների մասնակցությունը, այն համարում է տեխնոլոգիաների ոլորտի ամենամեծ իրադարձությունը, որ երբևէ եղել է:

Եսայանը նշեց՝ այդ ամենի համար մեծ նախապատրաստական աշխատանք էր տարվել: Այդ աշխատանքում մեծ մասնակցություն են ունեցել նաև գործընկերները՝ PicsArt-ը և Հայաստանի բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ):

PicsArt ընկերության համահիմնադիր Հովհաննես Ավոյանը կիսեց Եսայանի այն տեսակետը, որ WCIT-ը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում անցկացված ամենամեծ համաժողովն է: Նա նկատեց՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները տպավորված էին Հայաստանի ՏՏ համայնքով:

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վասկեն Յակուբյանը նշեց, որ իրենք շատ պատճառներ ունեին՝ աջակցելու համաժողովի աշխատանքների կազմակերպմանը: Նա նկատեց՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի զարգացման առաջնահերթություններից է, և ինքը կարծում է, որ համաժողովը կատարյալ հարթակ էր դրա համար: Յակուբյանը նկատեց՝ համաժողովը եռօրյա էր, բայց այն, ինչը կհաջորդի դրան, ևս շատ կարևոր է, նա կարևոր համարեց Հայաստանի ռեսուրսները սփյուռքի հետ կապելը:

«WCIT-2019»-ի կազմակերպչական կոմիտեի ներկայացուցիչները բազմաթիվ զանգեր ու հաղորդագրություններ են ստացել հայկական ընկերություններից, ոմանք նշել են, որ համագործակցության համար նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել, իսկ ոմանք էլ արդեն իսկ ունեցած համագործակցությունն ամրապնդել են «WCIT-2019»-ի շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում