ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Սիրիայում ԱՄՆ-ի հակասական գործողությունների և հանրապետությունում նրանց «վտանգավոր խաղի» մասին: Նախարարն այս մասին ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդիի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ամերիկացիները քվազի պետական կառույցներ էին կազմակերպում, ապահովում էին դրանց կենսագործունեությունը, կենսունակությունը և շատ ակտիվորեն առաջ էին մղում քրդական թեման, ընդ որում այնպես, որ դա դժգոհություն էր առաջացնում այդ տարածքներում բնակվող արաբական ցեղերի մոտ: Սա շատ վտանգավոր խաղ է»,- հայտարարել է Լավրովը:
Բացի այդ, նա Սիրիայում Վաշինգտոնի գործողությունները գնահատել է որպես հակասական և արտացոլող Նահանգների ոչ բանակցելիությունը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարը նշել էր, որ Միացյալ Նահանգները «բորբոքում են կրքերը Սիրիայում Իդլիբի շուրջ»: