Tuesday, 23 04 2024
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել
Տավուշի «սրբազան պայքարը»․ նոր դերաբաշխում է արվել
Վիճել են, որդին դանակով մահացու հարվածել է հոր կրծքավանդակին
Իսկական դաշնակիցը
Ո՞րն է սահմանազատման այլընտրանքը
Սպանել է մորը, ապա գնացել է Կիևյան կամուրջ և իրեն ցած նետել
Փոխադարձ վստահությունը շատ կարևոր է, թեկուզ փոքր քայլերով. Վարդանյանը՝ Տավուշում սահմանագծման մասին

ԲՀԿ ակտիվությունն ու Սարգսյանի մեսիջը

Արձագանքելով Հայ ազգային կոնգրեսին և ձևավորելով աշխատանքային խումբ կոչված պատվիրակությունը` կոալիցիոն եռյակի ներկայացուցիչներից, Սերժ Սարգսյանը թերևս լուծում է ոչ միայն ներքաղաքական ընդդիմություն-իշխանություն գործընթացի հետ կապված հարցեր, այլ նաև ներիշխանական հարցեր՝ կապված կոալիցիոն դասավորության հետ:

Տվյալ պարագայում խնդիրը կոնկրետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, իսկ ՕԵԿ-ը պարզապես կպել է պոչից և իշխանության հետ պոչի նման էլ, այսպես ասած, քարշ է գալիս: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», ապա կոալիցիոն երկրորդ ուժը հանդիսացող այդ կուսակցության հարաբերությունը ՀՀԿ և մասնավորապես Սերժ Սարգսյանի հետ դեռ տարեսկզբից էր բավական լարված: Գագիկ Ծառուկյանը ոչ մի կերպ չէր համաձայնում վաղօրոք աջակցություն հայտնել Սարգսյանին նախագահի 2013 թվականի ընտրությանը և հայտարարել նրան սատարելու մասին: Ի վերջո եղավ կոալիցիոն հուշագիրը, բայց դրանից հետո Սերժ Սարգսյանը, կարծես թե ԲՀԿ հարցերը համարելով լուծված, ձեռնամուխ եղավ ընդդիմության հետ երկխոսության, հարաբերությունների կանոնակարգման և բարելավման: Իսկ մամուլում շրջանառության մեջ հայտնվեցին անկասկած իրապես վերլուծական աշխատանքի արգասիք, բայց նաև պարզապես իշխանական քարոզչության պատվեր հանդիսացող հրապարակումներ և տեղեկատվություններ իշխանության և ընդդիմության, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի և Հայ ազգային կոնգրեսի միջև խորհրդարանական տեղերի առևտրի մասին:

Այդ ամենը, չնայած զգալի առումով թաց ու չոր խառնված լինելու պարագայում, անշուշտ անհանգստացնելու էր «Բարգավաճ Հայաստանին», մտավախություն առաջացնելով, որ գուցե Կոնգրեսի հետ հիմնավոր և տևական համաձայնության գալու, խաղի որոշակի նոր կանոնների հաստատման դեպքում ԲՀԿ-ն այլևս դադարի հետաքրքրություն ներկայացնել Սերժ Սարգսյանի համար և կանգնի լուսանցքում հայտնվելու իրական վտանգի կամ գուցե հենց փաստի առջև: Եվ ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի իրական մտավախությունները սկսեցին դրսևորվել նրա վերջին շրջանի բավական ակտիվ գործունեությամբ, երբ նա սկսեց հանրային տարբեր խմբերի հետ հանդիպել, խոստումներ տալ, նախաձեռնություններ ակնկալել, հովանավորել գիտնականներին, մտավորականներին, բարեգործական նոր ակցիաներ իրականացնել և լայնորեն քարոզել դրանք: Իսկ իրավիճակը գագաթնակետին հասավ թերևս այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վահան Բաբայանը, լինելով «Հայաստանի երիտասարդական կառավարության» ղեկավար, Ծաղկաձորում օգոստոսին կայանալիք ԱՊՀ երիտասարդական համաժողովին մասնակցելու հրավեր է ուղղել ՌԴ վարչապետ Պուտինին: Ակնհայտ հասկանալի է, որ այդ հրավերը հենց ԲՀԿ-ի և նրա առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի հրավերն է, և Պուտինն ըստ էության հենց Ծառուկյանի հյուրն է լինելու, էլ չասած Ռոբերտ Քոչարյանի գործոնի մասին:

Ահա դրանից հետո Սերժ Սարգսյանը հանդես եկավ աշխատանքային խմբի ստեղծման առաջարկությամբ, որտեղ ներառվեցին նաև ԲՀԿ ներկայացուցիչները: Այստեղ, իհարկե, ակնհայտ է Գագիկ Ծառուկյանին ուղղված ժեստը, որ ինքը, այսինքն՝ Սերժ Սարգսյանը, ընդդիմության հետ առանց Ծառուկյանի չի երկխոսի և Ծառուկյանին չի սպառնա լուսանցքում հայտնվելու հեռանկար: Ըստ ամենայնի, հենց այդ կարևոր մեսիջն էր նաև պարունակում աշխատանքային կոալիցիոն խմբի ձևավորման և հենց այդ պահին ձևավորման նախաձեռնությունը, որով հանդես եկավ Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ նա փաստացի վերհաստատեց իշխանության դե ֆակտո կազմը և նախանշեց, որ ընդդիմության հետ երկխոսության պարագայում ինքը դե յուրե շեղում չի կատարի այդ դե ֆակտո կազմից: Սակայն այս պարագայում հարցն այն է, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը կհավատա Սերժ Սարգսյանին, կտեսնի բավարար երաշխիքներ, որ որոշակիորեն հանգստացնելով և զսպելով իր նախաձեռնողականությունը՝ Սերժ Սարգսյանը հետո հերթական անգամ նրան չի անտեսի ներքաղաքական գործընթացում: Դա երևի թե կերևա ԲՀԿ հետագա գործունեությունից՝ այն իմաստով, թե ինչպես կպահի իրեն ԲՀԿ-ն առաջիկայում. կշարունակի՞ արդյոք այն նախաձեռնողական թափը, որ հավաքել էր վերջին օրերին, կշարունակի՞ արդյոք հանրային տարբեր շերտերի հետ հանդիպումներն ու որոշակի ձևաչափեր նախաձեռնելու կամ ակնկալելու փորձերը:

Ըստ այդմ հնարավոր կլինի ասել, թե ինչքանով է Սերժ Սարգսյանին հաջողվել վստահություն ներշնչել Գագիկ Ծառուկյանի մոտ: Թեև, Ծառուկյանը գուցե նաև առաջնորդվի ռուսական հայտնի ասույթով` վստահիր, բայց ստուգիր: Այսինքն՝ վստահելով Սերժ Սարգսյանին, այդուհանդերձ Ծառուկյանը կարող է պարզապես մտածել իր իսկ անվտանգության երաշխիքների մասին, դրանք տեսնելով միայն նախաձեռնողականության և ակտիվության շարունակականության մեջ, քանի որ նա թերևս միայն այդպես կարող է Սերժ Սարգսյանին ստիպել գնալ փոխզիջումների, և նաև ընդդիմության հետ փոխզիջումների գնալիս էլ դա չանել ԲՀԿ հաշվին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում