«Նախ՝ երբ տիկին Մելոյանը հայտարարում է, թե սա հակասահմանադրական է, ես կուզեի՝ ինքը Սահմանադրության այն կետը վկայակոչեր, որին հակասում է այս գործընթացը։ Երկրորդ՝ ես ծանոթացել եմ տիկին Մելոյանի տարբեր հարցազրույցներին, որտեղ ինքն ասում է՝ ինչպես բովանդակայինն է խնդրահարույց, այնպես էլ ընթացակարգայինը, բայց ընթացակարգայինից խոսում է, բովանդակայինից չի խոսում․ «Բովանդակայինի հետ կապված ասում է, որ, ըստ էության, քավոր-սանիկական հարաբերությունների շրջանակներում պարոն Օրբելյանը չի մասնակցել ՍԴ վարույթին և մասնակցել է պարոն Վարդևանյանը, դիմումում մենք ունենք այս մասով հատուկ անդրադարձ։ Թող անդրադառնա մեր անդրադարձին և ասի՝ ինչու է մեր անդրադարձը ոչ հիմնավոր»,-հավելեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանադրագետ Գոհար Մելոյանի այն հայտարարությանը, թե Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ խախտումներով ու հակասահմանադրական փաստաթուղթ է ներկայացել ԱԺ-ն ՍԴ, կարող է վարույթ չընդունվել։