Friday, 19 04 2024
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու

Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին պետք է նախագահի կոչումներից զրկել

«Ցանկացած գործիչ կարող է ցանկացած հայտարարություն անել, սակայն Ռոբերտ Քոչարյանին «քաղբանտարկյալ» ճանաչելիս պետք է հաշվի առնել, որ նույնիսկ դատավարությունը դեռ չի սկսվել: Թող դատավարությունը սկսվի, Ռոբերտ Քոչարյանն իր պատիժը ստանա, որից հետո կվերլուծենք. գործը պետք է անցնի ամբողջ երեք-չորս ատյաններով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին աջակցող որոշ գործիչների կողմից ստորագրված հայտարարությանը:

Մեր զրուցակիցը բավականին մտահոգիչ է համարում այն արհեստական լարվածությունը, որ ստեղծում են նախկին իշխանությունների բեկորները, այդ թվում՝ լրատվամիջոցները. «Սա շատ նման է նրան, ինչ եղել է Ուկրաինայում: Այնտեղ, սակայն, լուծումը փայլուն կերպով գտան. Ռադան հավաքվեց և Յանուկովիչին զրկեց նախագահի կարգավիճակից, քանի որ քո ժողովրդի սուվերենության զիջումը լուրջ հանցագործություն է»:

Այս համատեքստում զուգահեռ տանելով Հայաստանի հետ՝ Ստեփան Գրիգորյանն ասաց. «Այսօր մենք չունենք ՀԷԿ-եր, չունենք գազի մեկ խողովակ, չունենք երկաթգիծ: Այսպիսով՝ մենք տեսնում ենք, որ ՀՀ վերջին երկու նախագահները իրոք զիջում էին հայ ժողովրդի սուվերենությունը, ինչը մեր հնարավորություններն այսօր խիստ սահմանափակում է»:

Նրա խոսքով՝ կոռուպցիայի հարցը հնարավոր է շտկել, բայց այն, ինչ տրվել է օտարին, շտկելը շատ դժվար է: «Իմ կարծիքով՝ «Իմ քայլի» պատգամավորները պետք է հարց բարձրացնեն՝ այս մարդիկ իրավունք ունե՞ն պահպանելու նախկին նախագահի կարգավիճակը՝ ստանալով հատուկ թոշակներ, անհատական մեքենաներ, ապահովված լինելով անվտանգությունով»,- նշեց նա և հավելեց, որ խնդիրը անձնական չէ՝ խոսքը նախադեպի մասին է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում