Saturday, 20 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»

Եթե 2008-ին ասեին, որ այսօր Դավիթ Շահնազարյանը Քոչարյանին քաղբանտարկյալ կհամարի, կծիծաղեինք

Տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպման ձևաչափը եղել է ազատ, և հանդիպման ընթացքում քննարկվել են ամենատարբեր հարցեր։

Լիլիթ Մակունցը նշել է, որ քննարկվել են ամենատարբեր հարցեր, այդ թվում նաև ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմները։ Ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը պատասխանեց․ «Պետք է նշեմ, որ բազմավեկտոր և տարբեր ոլորտներին առնչվող հարցեր ենք քննարկել՝ սկսած պետական ապարատի օպտիմալացման, արդյունավետության բարձրացման հարցերից։ Քննարկվել են նաև ոստիկանության համակարգի տարբեր մոդելներ։ Իհարկե, խորքային հնարավոր չէր քննարկել, որովհետև ժամանակը շատ չէր։ Այո, քննարկումը շատ լայն շրջանակ է ընդգրկել, և հետագայում նման հանդիպումներ պետք է հաճախակի լինեն, որպեսզի ավելի ինտենսիվ լինեն։ Իսկ ինտենսիվ քննարկումների ժամանակ, միանշանակ, քաղհասարակությանը ներգրավելու ենք այդ գործընթացներին, որովհետև, եթե մենք ուզում ենք, որ ռեֆորմները հաջողված լինեն, միանշանակ, քաղհասարակությունն այդտեղ պետք է ներգրավվածություն ունենա»։

Ինչպես նշել է վարչապետի խոսնակը, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը թողնելու դիմում է ներկայացրել։ Օսիպյանը նշել էր, որ պատճառների մասին կխոսի ավելի ուշ։ Կխոսի՞, թե՞ կլռի՝ հաշվի առնելով մամուլում տեղ գտած հրապարակումները թանկարժեք մեքենաների և բնակարանների մասին․ «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքական վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը ասաց․ «Ես չեմ կարծում, որ եթե Օսիպյանը խոսի, ապա դա կլինի հիմա։ Երբ նա նորից վերադառնա պետական կառավարման համակարգ, ապա լրագրողները նախ պետք է հարցնեն, թե ոստիկանապետ եղած ժամանակ ինչպիսի փոփոխություններ է նա արել։ Անշուշտ, մեկ տարին շատ քիչ է որևէ լուրջ փոփոխություն իրականացնելու համար, բայց դրա ստարտը գոնե պետք է տար։ Անկեղծ ասած՝ ոստիկանությունում այդ ստարտը ես չեմ տեսել»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում