Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանի կարծիքով, Բունդեսլիգայում ֆուտբոլն առավել արագ է:
«Բունդեսլիգայում առավել խելացի են խաղում, ավելի արագ, որակապես այլ ֆուտբոլ է: «Հոֆենհայմ»-ի համար շատ կարևոր էր այդ հաղթանակը, քանի որ մինչ այդ երբեք չէր հաղթել Մյունխենում»,- Ադամյանի խոսքը փոխանցում է ՀՖՖ-ն:
Բունդեսլիգայի 7-րդ տուրի շրջանակում «Հոֆենհայմ»-ը հյուրընկալվելով «Բավարիա»-ին հաղթեց 1:2 հաշվով: Հայաստանի ազգային թիմի հարձակվողը դարձավ դուբլի հեղինակ:
Սարգիս Ադամյանն արդեն միացել է Հայաստանի ընտրանուն և նախապատրաստվում է Եվրո-2020-ի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ խաղերին: