«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հոկտեմբերի 9-ի հյուրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցին և նշեց.«Անկեղծ ասած չէի ցանկանա շատ անդրադառնալ այդ անձնավորության հայտարարություններին։ Դրանք համարում եմ մերկապարանոց և ինչ-որ իմաստով վտանգավաոր։
Պարզապես կարծում եմ, որ իրավապահ մարմինները պետք է պատշաճ ուշադրության արժանացնեն այդ մարդու հայտարարությունները, պարզեն արդյոք կա՞ հանցակազմ, թե՞ ոչ։ Ֆիզիկական ոչնչացման մասին սպառնալիք հնչեցնելն անմեղ հայտարարություն չէ, որի կողքով կարելի է պարզապես անցնել ու գնալ»։
Ներքաղաքական այլ հարցերի շուրջ Հայկ Կոնջորյանի դիտարկումները՝ տեսանյութում