Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Նախկին թալանչիներին սպասարկող խմբակ է. Խանումյանը՝ Արցախից Քոչարյանի համար հայտարարություն տարածողներին

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը հորդորում է լուրջ չմոտենալ Քոչարյանին աջակցող հայտարարության տակ ստորագրողներին, այդ թվում ՝ Արցախից միացողներին։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Խանումյանը մասնավորապես նշեց. «Հիմա էլ Սերժ Սարգսյանը այդ նույն խմբակի հետ հանդիպումներ է ունենում, մասնակցում են նաև Բակո Սահակյանը, որոշ ուժայիններ։ Թալանելու իրավունքից զրկվելն են քննարկում, այդ խմբակը միայն դրա համար կարող է միանալ»։

Պատգամավորն ընդգծեց՝ այժմ Արցախի համար լուրջ հնարավորություններ են բացվել. «Լուրջ ապակենտրոնացում է գնում բանակի մատակարարումների հետ կապված՝ հատկապես սննդի համակարգը, ինչը հնարավորություն է տալու բազմաթիվ, հարյուրավոր, հազարավոր գյուղացիների մասնակցություն ունենալ բանակի սննդի ապահովման գործում։ Այս գործընթացը կատարվում էր մի քանի գեներալի, պաշտոնյայի վերահսկողության ներքո, հիմա մարդիկ այդ ամենից զրկվել են, բնականաբար խմբակներ են ձևավորելու իրենց թալանի հնարավորությունը վերականգնելու համար, խմբակներ են ձևավորելու կեղծ տեղեկատվություն տարածելու, ատելության քարոզչություն իրականացնելու համար։ Այսինքն՝ անցած գործիչների գործելակերպն է, որոնք չեն ուզում հանձնվել, նաև նրա համար, որ երկրում ժողովրդավարական կարգեր են հաստատվել, ինչը երաշխավորում է տարբեր գործիչների ազատ, անկաշկանդ գործունեության իրականացումը։ Նույն Սերժ Սարգսյանի իշխանության օրոք այդ նույն մարդիկ չէին կարող ազատ գործել, երկու րոպեում բոլորին կփակեին։ Հիմա ժողովրդավարական միջավայր է, շատերի համար ազատ են հնարավորությունները, ու մարդիկ փորձում են ինքնադրսևորվել հենց այդ դաշտում»։

Ըստ պատգամավորի՝ դա մեր երկրի անվտանգությանը թիկունքից խփողների դաշտն է. «Այդ մարդկանց խոսքին, ատելության քարոզին հետևելով, կեղծ լրատվությանը հետևելով՝ հասկանում ես, որ այդ մարդիկ ո՛չ բանակի հզորացում են ուզում, ո՛չ ենթակառուցվածքներ են ուզում Արցախում, ո՛չ վերաբնակեցում։ Այսինքն՝ այսքան տարի այդ ամենի տակ, ենթադրենք՝ բանակի մարտունակությունն ապահովելու անվան տակ, իրենք հասկացել են միայն մատակարարումների տարբեր ուղղություններ վերցնելը, վերաբնակեցման տակ հասկացել են պետական գումարները սեփական նպատակներին ծառայեցնելը։ Սրանք այս մարդիկ են, նախկին թալանչիներին սպասարկող խմբակ, հասարակությունը նրանցից պետք է զգույշ լինի»։

Մեր այն դիտարկմանը՝ արդյոք Քոչարյանը դեռ ձգտում ունի՞ Արցախի որոշ գործիչների միջոցով հակահեղափոխություն իրականացնելու, Հայկ Խանումյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ Քոչարյանի պահն այդտեղ պատրվակ է, իրենք հստակ Սերժ Սարգսյանի կողմից ուղղորդվող, նրա հրահանգով գործող գործիչներ են։ Նրանք մի թիմ են ներկայացնում, ինչպես Արցախում իշխանություն կազմող շատերը։ Դա էլ իրենց վերջին հույսն է՝ մտածում են հնարավոր կլինի վերադարձնել թալանի ժամանակները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում