«Գնդակը նրանց դաշտում է, և փաստորեն ստացվում է, որ ՍԴ դատավորները պետք է որոշեն դատավոր Հրայր Թովմասյանն այդ գործով էական կարգապահական խախտումներ իրականացնե՞լ է, թե ոչ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը։ Պատգամավորը կարծում է, որ օրինական ճանապարհ է ընտրել ԱԺ-ն ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման հետ կապված և Հրայր Թովմասյանի լիազորությունները կդադարեցվեն։ Անդրադառնալով քննադատություններին, որ սահմանադրական ճգնաժամ է իշխանությունը հրահրում, պատգամավորը նշեց․ «Ոչ թե սահմանադրական ճգնաժամ ենք մենք ստեղծում, այլ փորձում ենք այդ ճգնաժամը վերացնել»,-հավելեց նա։