ԱՄՆ-ը դուրս են հանել զորքերը Սիրիայի հյուսիսից՝ Թուրքիայում նախապատրաստվող ռազմական գործողության պատճառով: Այս մասին տեղեկացրել է Պենտագոնի մամլո ծառայության ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը:
Նա ընդգծել է, որ դրա հետ մեկտեղ Սիրիայում Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունն անփոփոխ է մնացել:
Հոֆմանը հաստատել է, որ զորքերը դուրս են հանվել թուրքական պոտենցիալ ներխուժման ճանապարհից՝ «դրանց անվտանգությունն ապահովելու համար»: