Հոկտեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մարալիկ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 VN 480 համարանիշի ավտոմեքենայով Մրգաշեն-Նոր Արտամետ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Աբովյան քաղաքի բնակիչներ, 47-ամյա Էլմիրա Հ-ն և 27-ամյա Ջուլիետա Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։