Հոկտեմբերի 8-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 08 GA 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Երևանյան և Ինտերնացիոնալ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Ռուբինա Ս-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածին քաղաքացիները տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից առաջին բուժօգնությունը ստանալով՝ տուժածը տեղափոխվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, դեպքի վայրում նրա ինքնազգացողությունը վատացել է, և նա տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։