Thursday, 25 04 2024
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա

«Միջին կարգի քննիչ ենք». «Ալավերդցի Վահագից» կաշառք վերցնելու համար մեղադրվող Թաթուլ Շուշանյանի գործով հարցաքննվեց նրա նախկին ենթակա ավագ քննիչը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ շարունակվեց Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ, արդարադատության գնդապետի կոչում ունեցող Թաթուլ Շուշանյանի, նույն վարչության ՀԿԳ նախկին քննիչներ Արտակ Հովհաննիսյանի ու Արայիկ Ներսիսյանի գործով հերթական դատական նիստը:

Նախկինում իրավապահ բարձր պաշտոն զբաղեցրած Թաթուլ Շուշանյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նախկին ՀԿԳ քննիչ Արտակ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ նախկին ՀԿԳ քննիչ Արայիկ Ներսիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Թաթուլ Շուշանյանը, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, քրեական աշխարհում ճանաչված «Ալավերդցի Վահագի», ինչպես նաև Վլադիմիր Դավթյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, ինչպես նաև անգործություն դրսևորելու համար «Ալավերդցի Վահագից»՝ Վահագն Աբգարյանից պահանջել ու անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Ըստ մեղադրանքի՝ ՀԿԳ նախկին քննիչներ Արտակ Հովհաննիսյանն ու Արայիկ Ներսիսյանը նույնպես չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, իսկ Արտակ Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի, նաև խոշոր չափերի՝ 500 դոլար կաշառք է վերցրել:

Գործի նախապատմությունը հետևյալն է՝ 2017 թվականի հունիսի 13-ին, ժամը 12-ն անց 10 րոպեին Վլադիմիր Դավթյանը Ալավերդու Թումանյան 20 հասցեում գտնվող ծաղկի խանութից «Մակարով» ատրճանակով կրակել ու սպանել է փողոցում գտնվող Կամո Փիրուզյանին: Վլադիմիր Դավթյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության ու ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Գործի քննության ընթացքում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունը վարույթն իրականացնող մարմնին գրավոր տեղեկացրել է, որ ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ Կամո Փիրուզյանի սպանությունը ոչ թե սպանողի ու սպանվածի անձնական թշնամության արդյունք է, այլ՝ կազմակերպված է եղել «Ալավերդցի Վահագի» կողմից՝ մի շարք այլ անձանց օժանդակությամբ, այսինքն՝ պատվերով սպանություն է:

Ըստ մեղադրանքի՝ հիշյալ գործի քննության ընթացքում էլ ներկա քրեական գործով ամբաստանյալներ Թաթուլ Շուշանյանը, ով անձնական հանդիպումներ ու զրույցներ է ունեցել «Ալավերդցի Վահագի» հետ, ինչպես նաև նրա անմիջական ենթականեր՝ տվյալ վարչության ՀԿԳ քննիչներ Արտակ Հովհաննիսյանն ու Արայիկ Ներսիսյանը, անձնական շահագրգռվածություններ ունենալով, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները:

Այս գործով երեք ամբաստանյալներն էլ ազատության մեջ են:

Դատական այս նիստի սկզբում դատարանն արձանագրեց, որ ներկայացել է տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Վերջինս էլ մինչ դատարանը կանցներ ներկայացած վկայի հարցաքննությանը, հանդես եկավ միջնորդությամբ՝ նշելով, թե տվյալ միջնորդությունը նախկինում ևս հնչել ու քննարկվել է. խոսքը ապացույցների հետազոտման հաջորդականությունը փոխելու, վկաների հարցաքննությունները դադարեցնելու, նախ՝ գործում առկա փաստաթղթերն ու այլ ապացույցները հետազոտելու, դրանից հետո միայն վկաների հարցաքննությունները շարունակելուն էր վերաբերում:

Ըստ Ե. Վարոսյանի՝ ներկայացված միջնորդությունը բխում է արդարադատության շահից, փաստաթղթերի և այլ ապացույցների հետազոտումից հետո վկաների հարցաքննություններն ավելի արդյունավետ կլինեն:

Դատարանը միջնորդությունը քննարկման չդրեց, այլ միանգամից որոշեց այդ քննարկումը հետաձգել, դրան անդրադառնալ դատարան ներկայացած վկաների հարցաքննություններն ավարտելուց հետո: Միաժամանակ նախագահողը տուժողի ներկայացուցիչներին հռետորական հարց ուղղեց՝ արդյո՞ք կա օրենքի դրույթ, որն արգելում է վկաներին հարցեր ուղղել դատարանում դեռևս չհետազոտված ապացույցների վերաբերյալ:

Դատական այս նիստին դատարան էին ներկայացել Լոռու մարզի քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետի տեղակալն ու ավագ քննիչը՝ գործով ամբաստանյալ Թ. Շուշանյանի նախկին ենթականերն ու ամբաստանյալ Ա. Ներսիսյանի նախկին գործընկերները:
Դատարանն այս նիստում հասցրեց հարցաքննել վկաներից մեկին՝ ավագ քննիչ Դավիթ Խաչատրյանին:

Վկան նախապես մի քանի դիմում էր հղել դատարան՝ նշելով, թե ամեն բան հայտնել է իր նախաքննական ցուցմունքով, ինչո՞ւ դատարանն այն չի հրապարակում: Նախագահողը հետաքրքրվեց՝ պարզաբանի՞, թե՞ ավագ քննիչն այդ հարցի պատասխանն արդեն գտել է քրեական դատավարության օրենսգրքում: Վկան նշեց, որ պարզաբանելու կարիք չկա, օրենքի պահանջը իրեն պարզ է:

Վկան նշեց, որ ամբաստանյալներից՝ Թաթուլ Շուշանյանը եղել է իրենց վարչության նախկին պետը, իր նախկին ղեկավարը, իսկ Արայիկ Ներսիսյանն իր ընկերն է, նրա հետ ներկայումս էլ ընկերական հարաբերությունների մեջ է: Ամբաստանյալ Արտակ Հովհաննիսյանին վկան չէր ճանաչում:

Վկան նախ հայտարարեց, թե համարյալ ոչինչ չի հիշում, չի հիշում անգամ՝ ինչ սպանության մասին է խոսքը: Բայց կարճ ժամանակ անց վկան վերհիշեց, որ տվյալ գործով անցնող սպանությունը նախ քննվել է Թումանյանի քննչական բաժնում, հետո փոխանցվել է Լոռու քննչական վարչություն:

Վկան նշեց, որ ինքը եղել է Ալավերդիում Կամո Փիրուզյանի սպանության գործը քննող քննչական խմբի կազմում, խմբի ղեկավարը ՀԿԳ քննիչ Արայիկ Ներսիսյանն էր: Վկան շեշտեց, որ լավ չի հիշում՝ ինքը կոնկրետ ինչ գործողություններ է կատարել տվյալ գործով, բայց օրինակ՝ հիշում է, որ հարցաքննել է դեպքին ականատես երկու վկաների՝ մսավաճառին ու ծաղկավաճառին:

Վկան ասաց, թե իր նախկին ղեկավար Թաթուլ Շուշանյանին կարող է բնութագրել որպես լավ աշխատողի ու լավ ընկերոջ, նրա հետ ինքը միայն գործնական շփումներ է ունեցել, իրենց հարաբերությունները եղել են «պետ-ենթակա» հարաբերություններ, իսկ Արայիկ Ներսիսյանին համարում է իր ընկերը: Քանի որ Շուշանյանը գտնվել է Վանաձորում, ինքը, աշխատանքի բերումով՝ Ալավերդիում, չի կարող ասել, թե ինչպիսին էին Թաթուլ Շուշանյանի ու ՀԿԳ քննիչ Արայիկ Ներսիսյանի հարաբերությունները: Ենթադրում է, որ դրանք սովորական հարաբերություններ են եղել:

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանի հարցին պատասխանելով՝ վկան ասաց, թե Վահագն Աբգարյանին՝ «Ալավերդցի Վահագին» գիտի որպես Ալավերդու բնակչի, ավելին՝ իրենք նույն թաղամասում են ապրել, բայց ինքը նրան նույնիսկ չի բարևել, անձամբ չի ճանաչել՝ տարիքային առումով տարբերությունը մեծ է:

Վկան չկարողացավ մտաբերել՝ քննչական խմբի կազմից ի՞նքն է զննել Կամո Փիրուզյանի դիակը: Իսկ երկու ականատես վկաներին հարցաքննել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը որպես օպերատիվ տեղեկություն՝ հայտնել է, թե կոնկրետ տվյալ մսավաճառն ու ծաղկավաճառը դեպիքն ականատես են եղել: Այդ օպերատիվ տեղեկությունը ստանալուց հետո ինքը տվյալ անձանց հրավիրել է հարցաքննության: Հարցաքննության տակտիկան որոշել է ինքը, քննչական խմբի ղեկավարն իրեն ցուցում չի տվել՝ ի՞նչ հարցեր տա կամ ի՞նչ հարցեր չտա վկաներին:

Տուժողի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանի հարցին պատասխանելով՝ վկան ասաց, որ դեպքի վայրից ինքը, ինչքան հիշում է, ապակի առգրավել է, այդ ապակին սկզբում պահվում էր Թումանյանի քննչական բաժնում: Ինքը չգիտի՝ որևէ փորձագետ այդ ապակին հետազոտե՞լ է:

Շարունակելով պատասխանել տուժողի ներկայացուցիչ Լ. Սահակյանի հարցերին՝ վկան ասաց, թե դեպքին ականատես վկաներ մսավաճառին ու ծաղկավաճառին ինքը հարցաքննել է ոչ թե դեպքի օրը, ոչ թե դեպքի հաջորդ օրը կամ մեկ շաբաթ անց, այլ դեպքից մոտ մեկ ամիս անց: Այդ հանգամանքը վկա ավագ քննիչը բացատրեց իր՝ ծանրաբեռնված լինելու հանգամանքով: Բացի տվյալ սպանության գործից՝ ինքն իր վարույթում այլ գործեր էլ ուներ, որոնցով նույնպես պարտավոր էր աշխատել:

Երբ նախագահող դատավորն էլ տարակուսեց՝ սպանության գործով ականտես վկաներին դեպքից մեկ ամիս անց հարցաքննելու հանգամանքի կապակցությամբ, վկան ասաց, թե չի բացառում, որ ականատես վկաներին նույնիսկ դեպքից երեք ամիս անց հարցաքններ՝ դա որոշվում է ըստ ծանրաբեռնվածության…

Նախագահողը ավելի շատ տարակուսեց. «Առանձնապես ծանր գործով ականատես վկաներին դեպքից մեկ ամիս անց հարցաքննելու իմաստը ո՞րն է»:

Վկան պատասխանեց, որ իր վարույթում էլի գործեր կային, իր համար բոլոր գործերն էլ հավասար էին:

Վկան նշեց, որ հիշատակվող մսավաճառի կրպակը դեպքի վայրից մոտ 5 մետրի վրա է: Ինքը դեպքի վայր չի գնացել, դեպքի վայրի զննությանը չի մասնակցել: Ավելին՝ դեպքի մասին իմացել է, երբ ճանապարհին էր՝ Ապարանում: Համացանցից է իմացել, հետո զանգել է Ալավերդի, ասել են՝ այո, սպանություն է եղել:

Տուժողի ներկայացուցիչ Լ. Սահակյանը հարցրեց՝ ականատես վկաներին դեպքից մեկ ամիս անց հարցաքննելու ժամանակ քննիչը հարցրե՞լ է՝ դեպքի պահին դեպքի վայրը մարդաշատ եղե՞լ է: Այդ հարցը քննիչը վկաներին չէր տվել, առաջին հարցը, որ տվել էր՝ ականտես եղե՞լ են նրանք քննվող դեպքին:

Տուժողի ներկայացուցիչ Լ. Սահակյանը վկա ավագ քննիչին հարցրեց՝ ի՞նչ կարծիք ուներ նա իր գործընկեր Արայիկ Ներսիսյանի մասին՝ որպես քննիչի:

Վկան ասաց, որ Արայիկից միայն լավն է տեսել, իսկ ինչ վերաբերում է մասնագիտական որակներին, ապա, ըստ վկայի՝ «Արայիկը ինձանից լավ քննիչ է: Իզուր չէր, որ ես ավագ քննիչ էի, նա՝ ՀԿԳ քննիչ՝ իր արժանիքների համար…»:

Վկան նշեց՝ քանի որ ինքը դեպքի վայր չէր գնացել, չգիտի՝ Թաթուլ Շուշանյանը դեպքի վայրո՞ւմ էր դեպքից հետո: Ինքը Շուշանյանին տեսել է դեպքի հաջորդ կամ երրորդ օրը…

Վկային հարցեր տվեց ամբաստանյալ Արայիկ Ներսիսյանը: Նա հարցրեց. «Իմ կողմից որևէ շահագրգռվածություն զգացե՞լ ես սպանության գործի քննության ժամանակ»: Վկան պատասխանեց. ««Ոչ: Ոչ էլ կաշկանդվածություն եմ զգացել… Շատ նորմալ, շատ ժիր աշխատանք է տարվել, որ սպանությունը բացահայտվի…»:

Հայտարարությամբ հանդես եկավ Թաթուլ Շուշանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը՝ նշելով, թե բոլոր հարցերը, որ տրվում են վկային, կապ չունեին մեղադրանքի էության հետ:

Մեղադրողի և տուժողի ներկայացուցիչների միջնորդությամբ դատարանը էական հակասություններ արձանագրեց վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև և հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքները:

Նախաքննական ցուցմունքում վկա Դ. Խաչատրյանը նշել էր, թե Թաթուլ Շուշանյանի հետ անձնական մտերմություն չի ունեցել, նրա հետ առնչվել է գործի բերումով: Արայիկ Ներսիսյանին ճանաչել է մոտ հինգ տարի: Ըստ վկայի՝ Արայիկը եղել է Շուշանյանի «քննիչը», և երբ Շուշանյանը տեղափոխվել է Արաբկիրի քննչական, Արայիկ Ներսիսյանին տարել է իր հետ: Հետո երբ վերադարձել է Լոռու մարզային վարչություն, Արայիկ Ներսիսյանին էլի հետը բերել է որպես ՀԿԳ քննիչ:

Վկան նշել էր՝ Շուշանյանը Արայիկին լավագույն քննիչ է համարել, իսկ իր կարծիքով՝ Արայիկը «միջին կարգի »քննիչ է: Մարդկային հատկանիշներով վկան Արայիկ Ներսիսյանին բնութագրել է «բացասական»՝ պատճառաբանելով. «Բաժնում ինչ կատարվում էր, նա պետին ասում էր»:

Այնուհետև վկան նշել էր, թե Թաթուլ Շուշանյանը վատ պետ չի եղել, աշխատողները նրան հարգել և ընդունել են: «Ալավերդցի Վահագի» ու Թաթուլ Շուշանյանի առնչությունների վերաբերյալ վկան ասել էր, թե իրեն ոչինչ հայտնի չէ, ինքը Շուշանյանի մոտ այդ գործով անձնական շահագրգռվածություն չի նկատել:

Քննիչը վկային հարցրել էր՝ ինչո՞ւ սպանությանն ականատես վկաներին չի հարցրել՝ դեպքի վայրը մարդաշա՞տ էր եղել դեպքի պահին, թե՞ ոչ: Վկան ասել էր, թե ծանրաբեռնվածության պատճառով ականատես վկաներին հարցեր չի տվել, միայն արձանագրել է նրանց հայտնած տեղեկությունները: Իսկ որպես ալավերդցի՝ ինքը հաստատել է, որ դեպքի վայր փողոցը միշտ էլ մարդաշատ է եղել…
Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո Թաթուլ Շուշանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ ինքը էական հակասություններ չտեսավ վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև:

Տուժողի ներկայացուցիչ Լ. Սահակյանը հարցրեց՝ վկան Արայիկ Ներսիսյանի մասին երկու հակադիր կարծիք է հայտնել՝ նախաքննության ժամանակ՝ բացասական, իսկ դատարանում՝ խիստ դրական, ո՞րն է պնդում:

Վկան նախ նշեց, որ նախաքննության ժամանակ իր հարցաքննության ընթացքում իր վրա ճնշում չի եղել, իրեն չեն ուղղորդել: Միայն թե իր հարցաքննության ժամանակ այդ սենյակ մի քանի անգամ մտել-դուրս է եկել վարչության պետի տեղակալը, հնարավոր է՝ քննիչը շեղվել է, ու երբ ինքը Արայիկ Ներսիսյանին բնութագրել է «դրական», քննիչը հասկացել է՝ «բացասական»: Այդ «բացասական» բառն ինքը չի ասել, բայց ցուցմունքն ընթերցելիս ինքն էլ այդ բառի վրա ուշադրություն չի դարձրել: Ինչ վերաբերում է Արայիկ Ներսիսյանին «միջին կարգի քննիչ» անվանելուն, ապա դա ճիշտ է՝ «բոլորս էլ միջին կարգի քննիչ ենք…»:

Վկան նշեց, որ Արայիկ Ներսիսյանի մասով՝ ճիշտ է իր դատաքննական ցուցմունքը:

Թաթուլ Շուշանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, թե Արայիկ Ներսիսյանի նկատմամբ վկայի վերաբերմունքը տվյալ գործի համար նշանակություն չունի:

Վկան պնդեց, որ ինքը հայտնել է սոսկ իր ենթադրությունները, ընդ որում՝ իր ենթադրությունները եղել են «դրական», իսկ քննիչը շփոթել ու արձանագրել է «բացասական»: Բաժնում կատարվող ամեն բանը պետին հայտնելն էլ ինքը «դրական» իմաստով է ասել, դրա մեջ ի՞նչ վատ բան կա՝ բաժնում քննվող գործերի մասին հայտնել է պետին…

Ամբաստանյալ Արայիկ Ներսիսյանը հայտարարեց. «Ես շատ լավ հասկանում եմ՝ ինչ է կատարվել…»:

Դատարանը փորձեց սկսել դատարան ներկայացած երկրորդ վկայի հարցաքննությունը, սակայն աշխատանքային օրն ավարտված էր:

Վկաների հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին՝ հոկտեմբերի 25-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում