Friday, 19 04 2024
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա

Պուտինից հետո. Ռոբերտ Քոչարյանին թողել են մենակ

Ռոբերտ Քոչարյանը «պատասխան» հայտարարությամբ արձագանքել է նախօրեին իր պաշտպանության համար տարածված հայտարարության տակ ստորագրած անձանց, գործիչներին՝ հայտարարելով, որ լի է անգամ բանտախցից պայքարը շարունակելու վճռականությամբ: Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ դա արդեն պայքար չէ մեկ մարդու պաշտպանության և ազատության համար, այլ պայքար է Հայաստանի ժողովրդավարության համար՝ ընդդեմ իշխանության իրավական կամայականության:

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ վաղ թե ուշ արդարությունը հաղթանակելու է, իսկ ինքն ու համակիրները լծվելու են Հայաստանն ու Արցախը հզորացնելու և անվտանգությունն ամրացնելու գործին: Ռոբերտ Քոչարյանը գոտեպնդում է աջակիցներին, ըստ երևույթին տեսնելով դրա անհրաժեշտությունը, որ կարող էր առաջանալ ԵՏՄ երևանյան Վեհաժողովից հետո: Բանն այն է, որ դրանից առաջ երկրորդ նախագահի թիմը ձեռնամուխ էր եղել ինտենսիվ քարոզչական արշավի, որի նպատակն էր մթնոլորտում հասունացնել հանրային մի սպասում, ըստ որի՝ ՌԴ նախագահը Հայաստան էր գալու մեկ նպատակով՝ ազատել Ռոբերտ Քոչարյանին, կամ նրան ազատազրկելու համար պատժել Նիկոլ Փաշինյանին:

Սակայն ԵՏՄ Վեհաժողովը ունեցավ լիովին հակառակ քաղաքական նշանակություն, և անգամ ՌԴ դեսպանատանը Բելլա Քոչարյանի հետ Պուտինի հանդիպումը ոչ թե փոխեց պատկերը, այլ էլ ավելի ընդգծեց այն, որ Պուտինի այցի քաղաքական օրակարգում չի եղել Ռոբերտ Քոչարյանի հարց: Եվ առնվազն միամտություն էր ակնկալել, որ հարցերը լինելու են այդ համատեքստում, այն դեպքում, երբ Երևանում կազմակերպվել էր աննախադեպ՝ ընդհուպ ռազմա-քաղաքական ձևաչափի Վեհաժողով: Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանին սատարող հայտարարությունը նախաձեռնվեց և հրապարակվեց հենց դրանից հետո, երբ ակնառու դարձավ, որ Պուտինի այցից երկրորդ նախագահի ակնկալիքներն արդարացված չեն: Հակառակ պարագայում, ամենևին չէր լինի հայտարարության անհրաժեշտություն, այլ երկրորդ նախագահը կհորդորեր համակիրներին հանգիստ սպասել Պուտինի այցի արդյունքին: Միաժամանակ, համակիրների հայտարարությանը Ռոբերտ Քոչարյանի արագ արձագանքը, աջակցությունը նրանց և հավաստիացումը, որ անգամ բանտախցում պատրաստ է պայքարի, և այդ պայքարը այլևս միայն իր ազատության պայքարը չէ, այլ ժողովրդավարության, խոսում է նաև այն մասին, որ տարածված հայտարարությունն էլ չի ունեցել անհրաժեշտ հասարակական-քաղաքական էֆեկտ, և երկրորդ նախագահը հարկ է համարել իր աջակցող արագ հայտարարությամբ էֆեկտ հաղորդել նախօրեին տարածված տեքստին, ուշադրություն գրավել դրա վրա:

Ռոբերտ Քոչարյանի մոտ դա կարող էր ստացվել, սակայն կարճաժամկետ իմաստով, որովհետև այդ հանգամանքը հուշում է երկարաժամկետ իմաստով հակառակի մասին՝ որ քաղաքական պաշտպանության տարբերակը երկրորդ նախագահի մոտ չի աշխատում կամ աշխատում է խիստ ցածր արդյունավետությամբ: Եվ այստեղ պատճառն էլ թերևս պարզ է՝ այդ հարցում նա չունի որևէ դաշնակից, անգամ, այսպես ասած, համակիրների շրջանում: Որովհետև միայն մրցակիցները կամ ոչ բարեկամները կարող էին Ռոբերտ Քոչարյանին տալ քաղաքականությամբ պաշտպանվելու խորհուրդ՝ նրան հանելով անհամեմատ ավելի մրցունակ իրավական դիրքերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում