Thursday, 25 04 2024
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել

Հարձակում ադրբեջանցի իրավապաշտպանի տան վրա

«Օգնություն ժողովրդավարության պաշտպանությանը» հասարակական միության նախագահ, իրավապաշտպան Վիդադի Իսգենդերլիի` Գյոյչայում գտնվող տան վրա հարձակում է տեղի ունեցել: «Ենի Մուսավաթին» տված հայտարարության մեջ Վ.Իսգենդերլին հայտնել է, որ իր բացակայության ժամանակ Ալիիսա անունով թաղային լիազորն ու երկու անհայտ անձինք հարձակվել են տան վրա և աքացիներով ջարդել դուռը: «Իմ բացակայության ընթացքում նրանք փորձել են ներխուժել տուն և առևանգել նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կեղծարարություններն ապացուցող 200-ից ավելի փաստաթղթեր: Այդ փաստաթղթերում ապացուցվում է Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու Շամսեդդին Հաջիևի օգտին արված կեղծարարությունը: Ես ապացուցելու եմ նրա՝ կեղծ ճանապարհով պատգամավորի մանդատ ստանալու փաստը»,- հայտարարել է Վ.Իսգենդերլին: Դեպքի հետ կապված՝ իրավապաշտպանը դիմել է ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Վ.Իսգենդերլին դիմումում հայտնել է, որ իրեն հետապնդում են այն բանի համար, որ Ադրբեջանի հանրային հեռուստատեսությամբ խոսել է թիվ 89 Գյոյչայ-Աղդաշ ընտրական շրջանում տեղի ունեցած կեղծարարությունների մասին:
«Ինձ անընդհատ ճնշումների են ենթարկում ինչ- որ անհեթեթ հիմնավորումներով: Օրինակ՝ ասում են, որ ես Բաքվում բնակվում եմ անօրինական բնակարանում, այնինչ այդ բնակարանը քրոջս 17 տարի առաջ սեփականաշնորհած բնակարանն է: Ինձ մեղադրում են այն բանում, իբր գողացել եմ ընտրատեղամասի աշխատակիցների` ինչ-որ տուփում դրված ոսկեղենը: Ընդ որում, ծիծաղելին այն է, որ այդ մասին խոսում են ընտրությունների ավարտից 13 օր հետո: Այս ամենի հետևում տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովն ու գլխավոր դատախազ Զաքիր Գարալովն են կանգնած: Այդ պատճառով էլ դիմում եմ նախագահին, որ նա այդ ապօրինություններին վերջ դնելու հանձնարարություն տա», – ասել է իրավապաշտպանը: Վ.Իսգենդերլին դիմել է նաև Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովին և պահանջել չեղյալ համարել թիվ 89 ընտրական շրջանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում