Ամերիկահայ գործարար, Reddit կայքի և Initialized Capital–ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» գիրքը, որը լույս է տեսել մի քանի տարի առաջ, թարգմանվել է հայերեն և այժմ արդեն նաև հայ ընթերցողի սեղանին է, այն վաճառքի է հանվել Հայաստանում:
Գրքի շնորհանդեսին այսօր՝ հոկտեմբերի 8-ին մասնակցել է նաև հեղինակը: «Որպեսզի առանձին-առանձին չպատմեմ` ոնց հասա հաջողության, որոշեցի գիրք գրել»-նշեց Ալեքսիս Օհանյանը: Նա խոստովանեց, որ ոչ մի շնորհանդես այդքան կարևոր ու գեղեցիկ չի եղել իր համար, որքան այս շնորհանդեսը` մայրենի լեզվով (ի դեպ, նա հայերեն չի խոսում, բայց խոստանում է սովորել)։ Նա հավաստիացրեց, որ այս օրերին Հայաստանին ու հայերին հասցեագրված բոլոր ջերմ խոսքերը սրտից են բխում։
Մանրամասն՝ տեսանյութում: