Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ի՞նչ է սպասվում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարին․ կգնա՞ նախորդի ճանապարհով

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բախտը չի բերում։ Հեղափոխությունից ամիսներ անց, սեփական դիմումի համաձայն, համալսարանին հրաժեշտ տվեց նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանը, որը համարվում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ անձանցից մեկը։ Համալսարանի պաշտոնակատար նշանակվեց երիտասարդ դոկտոր Ռուբեն Հայրապետյանը։ Սակայն կարճ ժամանակ անց Ռուբեն Հայրապետյանը հայտնվեց սկանդալների կիզակետում․ նրանից սկսեցին բողոքել այն դասախոսները, որոնցից ազատվելու համար նորաթուխ ռեկտորի պաշտոնակատարը ուղիներ էր որոնում՝ պահանջելով, օրինակ, անգլերենի իմացություն։

Դատի տվեցին, բողոքեցին, հետո պարզվեց, որ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական աշխատանքից էլ դժգոհություններ ունեն։ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության թեման է «Մասնակցային կառավարման զարգացման ուղղությունները տեղական ինքնակառավարման համակարգում»։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով, որն ուսումնասիրեց ՀՊՏՀ մի շարք աշխատակիցների՝ ՀՀ վարչապետին ուղղված նյութերը։ Այդ աշխատանքները համակարգել է Բարձրագույն որակավորման կոմիտեն։ Իսկ օգոստոսի վերջերին էլ Բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակեց ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության եզրակացությունը՝ հաստատելով, որ դրանում տեղ են գտել տարբեր աղբյուրներից և հեղինակներից փոխառված նյութեր՝ առանց համապատասխան հղումների։ ԲՈԿ-ը նշել էր, որ իրականացվել է տրամադրված նյութերի և ատենախոսության համապատասխան մասերի համադրական ուսումնասիրություն։ Արդյունքում պարզվել է, որ համեմատված հատվածների գերակշիռ մասում առկա են այլ հեղինակներից և աղբյուրներից փոխառված նյութեր՝ առանց համապատասխան հղումների։ Իսկ փոխառությունների ծավալը բավականաչափ մեծ է, որն ընդգրկում է ատենախոսության ոչ միայն տեսական մասը։

Եզրակացությունից հետո ի՞նչ է սպասվում Ռուբեն Հայրապետյանին, նրան զրկելո՞ւ են դոկտորի կոչումից։ Այս հարցն ուղղեցինք Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանին։

«ԲՈԿ-ը գործ ունի միայն տվյալ պահին պաշտպանվող ատենախոսությունների հետ, միայն այդ պահին տրված և այդ պահին մերժվող աստիճանների համար։ Թե անցյալում ինչ է եղել՝ դա մեր կանոնադրական լիազորություններից դուրս է, չենք էլ կարող մերժել նույնիսկ փաստերի առկայության դեպքում։ Մենք կարող ենք դիմել վարչական դատարան և դատական պրոցեսի արդյունքում զրկել կոչումից։ Բայց ԲՈԿ-ն ինքն իրեն չի կարող դատի տալ»,- ասաց Սմբատ Գոգյանը։

Ռուբեն Հայրապետյանին փոխարինեց Դիանա Գալոյանը, որն այս պահի դրությամբ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարն է։ Պարզվում է, սակայն, որ Դիանա Գալոյանին էլ են կասկածում դոկտորական ատենախոսությունում արտագրություններ կատարելու մեջ։

Մամուլում այդ մասին եղել են արդեն հրապարակումներ։ ՀՊՏՀ մի խումբ ուսանողներ նյութեր են տրամադրել՝ հավաստելով, որ Դիանա Գալոյանի որոշ հոդվածներ արտագրություն են։

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն այս մասին տեղեկացրեց, որ Դիանա Գալոյանի ատենախոսությամբ իրենք չեն զբաղվում։

Իսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ սեպտեմբերի 30-ին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում, ի պատասխան Դիանա Գալոյանի մասին իրեն ուղղված հարցերի, նշեց, որ իր հրամանով ստեղծվել է իդենտիկ հանձնաժողով, ինչպիսին ստեղծվել էր Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունն ուսումնասիրելու համար։

«Գրագողությունն անընդունելի է, գրագողը չի կարող լինել հայաստանյան բուհի ռեկտոր։ Ցանկացած փաստի դեպքում լինելու են հետևանքներ։ Կապ չունի, թե ես ինչ հարաբերություններ ունեմ X մարդու հետ։ Եթե ես տեսնում եմ խնդիրներ, ապա դրանք անհետևանք մնալ չեն կարող»,- ի մասնավորի ասել էր Արայիկ Հարությունյանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից փորձեցինք տեղեկանալ, թե ինչ ընթացքի մեջ են հանձնաժողովի աշխատանքները, ինչ են պարզել, երբ կտրվի եզրակացություն։ Մեզ խորհուրդ տվեցին հարցերն ուղարկել գրավոր, որոնց կպատասխանեն ավելի ուշ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ավելի ուշ ստացանք հետևյալ պատասխանը․ «Հանձնաժողովն իր եզրակացությամբ արձանագրել է, որ քննության առարկա հինգ դեպքերից մի մասում առկա են որոշ համընկնումներ, իսկ մյուսներում՝ տեխնիկական թերություններ: Արդյունքում, խնդրո առարկա հրապարակումների բովանդակության ամբողջական ուսումնասիրությունը հիմք է տալիս հավաստելու, որ հիշատակված թերությունները հրապարակումների բովանդակային արժեքի վրա ազդեցություն չեն ունեցել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում