Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Ինչու է «Լիդիան Արմենիան» «խորտակում» Էրիկ Գրիգորյանին, և ում շահն է գերակա պետության շահից

«Լիդիան Արմենիայի» տնօրեն Հայկ Ալոյանը փաստացի մեղադրել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին Ամուլսարի ծրագիրը միտումնավոր թիրախավորելու, ինչպես նաև «անձնական օրակարգի պատճառով» պետական շահը, երկրի լավագույն ներդրումային ծրագիրը ստորադասելու համար։ Ալոյանը ակնարկել է նաև որոշակի կոռուպցիոն ռիսկերի մասին։

B4B.am կայքին տված հարցազրույցում Ալոյանը նախ նշել է, որ նախկինում բրիտանական ընկերություններից մեկը վարձել է Գրիգորյանին Ամուլսարի թեմայով իրենց համար աշխատելու համար։ «Նա բավական սերտ աշխատել է մեզ հետ, ծանոթ է եղել մեր բոլոր հետազոտություններին և գոնե մեզ առիթ է ունեցել ասելու, որ բնապահպանական կառավարման առումով շատ բան է սովորել մեզանից»,- ասել է «Լիդիանի» տնօրենը՝ ավելացնելով. «Կարծում եմ, եթե կա մի պաշտոնյա, որը շատ լավ գիտի, որ Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ը լավագույնն է, որ Ամուլսարի ծրագիրը բացառիկ բնապահպանական չափանիշներ է կիրառել ու ոչ մի լրացուցիչ ստուգումների կարիք չունի, դա Էրիկ Գրիգորյանն է»։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե այս առումով կոռուպցիայի դրսևորում կա՞, Ալոյանը պատասխանել է. «Դատեք ինքներդ. նախարարությունն արդեն մեկ տարուց ավելի ջանք, եռանդ, ժամանակ ու միջոցներ չի խնայում Ամուլսարի ծրագրում գոյություն չունեցող խնդիրներ բացահայտելու անհաջող փորձերի վրա: Որևէ այլ հանքում լսե՞լ եք նախարարության նման ջանասիրության մասին: Դուք ասեք, ինչպե՞ս է կոչվում անձնական ինչ-ինչ խնդիրներին պետական շահը ստորադասելը»։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել «Լիդիան Արմենիայի» տնօրենի հայտարարությունները։ Ասաց, որ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։

«Լիդիան Արմենիա» ընկերության վերաբերմունքը նախարար Գրիգորյանի նկատմամբ, ըստ էության, սրվեց այն բանից հետո, երբ շրջակա միջավայրի նախարարությունը վերջերս հրապարակեց փաստաթուղթ, որի հիման վրա առաջարկում էր նոր տեսչական ստուգումներ սկսել Ամուլսարում:

Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Հայկ Ալոյանի հայտարարություններին, նկատեց, որ եթե անգամ նման բան կա, Էրիկ Գրիգորյանը նախկինում աշխատել է իրենց համար և այլն, ապա պետք է ծառայողական քննություն նշանակվի, պարզ դառնա ամբողջ իրականությունը։ «Իրենք ամեն կերպ, այդ թվում՝ այսպես փորձում են արդարանալ, ցույց տալ, որ իրենց փաստաթղթերը նորմալ են, իդեալական են, բայց դա չի կարող այդպես լինել։ Դա ապացուցեց նաև «Էլարդի» փորձաքննությունը։ Այդ ամենից պարզ դարձավ, որ իրենց փաստաթուղթը թերի, կեղծ տվյալներ պարունակող փաստաթուղթ է։

Իրենք պետական մարմնից, փորձաքննական մարմնից թաքցրել են բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են գնահատում իրականացնելու համար։ Սա է էականը, իսկ թե ով ում բարեկամն է, ով է ում հետ, ում համար աշխատել նախկինում, չգիտեմ։ Թող ծառայողական քննություն նշանակեն ու պարզեն, թե ինչ կապեր են եղել։ Գուցե դրա արդյունքում էլ պարզվի, որ կոռուպցիոն ռիսկեր են եղել»,- ասաց տիկին Վարդանյանը։ Մեր դիտարկմանը՝ «Լիդիանի» տնօրենը հենց կոռուպցիոն ռիսկերի մասին է ակնարկել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եթե կոռուպցիա է եղել, ապա մի կողմում էլ իրենք են եղել։ Մարդը ինքն իր հետ կոռուպցիա չի կարող անել։ Հիմա Էրիկ Գրիգորյան է եղել, թե ուրիշը, դա էական չէ։ Էականն այն է, որ իրենք իրենց փաստաթղթի համար պետք է պատասխան տան։

Մնացածը կառավարության շրջանակներում է, թող ծառայողական քննություն նշանակեն»։

Առհասարակ անդրադառնալով Ամուլսարի հարցով վերջնական որոշման ձգձգմանը, Նազելի Վարդանյանը նկատեց, որ հարցը ձգձգվեց, երբ որոշվեց, որ տեսչական մարմինը պետք է գնա և ստուգումներ իրականացնի, որի հետ ինքը համաձայն չէ, քանի որ տեսչական մարմինը դա չի կարող ստուգել։ Բնապահպանին առավելապես զարմացնում է այն հանգամանքը, որ «Լիդիան Արմենիան» բնավ չի մտահոգվում ոչ մի հարցով, այլ իր համար շարունակում է հարցեր լուծել, կարգավորել։ Մասնավորապես, օրերս դիմել են Ջրային կոմիտե Դարբ գետից ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար։

«Եթե դու դեռ չգիտես՝ աշխատելու ես, թե ոչ, հանքավայրը շահագործվելու է, թե ոչ, ապա ինչու ես վերցնում ջրօգտագործման թույլտվություն։ Հուլիսին երկարացվեց ընդերքօգտագործման իրենց պայմանագիրը, որը ևս շատ տարօրինակ էր։ Իրենք պարբերաբար ինչ-որ քայլեր են ձեռնարկում, իրենց համար հիմնավորումներ են ստեղծում և ձեռքի հետ էլ փրփուրներից են կախվում՝ խորտակելով իրենց հետ համագործակցած անձանց»,- եզրափակեց Նազելի Վարդանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում