Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ներուժն օրեցօր աճում է։ Այd մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ամերիկահայ գործարար, Reddit կայքի և Initialized Capital-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, որը Հայաստանում է՝ «WCIT-2019» ՏՏ համաշխարհային համաժողովի պատվավոր հյուրերի ցանկում:
«Իմ գիրքը թարգմանվել է հայերեն, և ես կարիք ունեմ զարգացնելու իմ հայերենը»,- ասաց Օհանյանն ու լրագրողներին հայերեն շնորհակալություն հայտնեց: