Thursday, 18 04 2024
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել

Քոչարյանի շուրջ համախմբված ուժերը մարգինալներ են․ իշխանությանը ազդեցիկ այլընտրանք է պետք

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի՝ 2rd.am-ի ձեռքի տակ է հայտնվել հայտարարություն, որին միացել են հասարակական, քաղաքական, մշակույթի, սպորտի մի քանի տասնյակ գործիչներ: Նրանք մտահոգություն են հայտնում առ այն, որ Հայաստանի դատաիրավական համակարգի, դատավորների և ՍԴ-ի հանդեպ «բիրտ ճնշումներ» են իրականացվում, և որ հայկական երկու պետությունների անվտանգությունը խիստ սպառնալիքի տակ է՝ «չսթափվելու» դեպքում:

Այս առնչությամբ փաստաբան Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի և նրա աջակիցների շրջանակի կողմից հանրությանն են անընդհատ փաթեթավորվում և տրամադրվում տեղեկություններ, քայլեր, ակցիաներ, որոնց միջոցով փորձ է արվում Ռոբերտ Քոչարյանի կերպարը մի կողմից՝ ասոցացնել Արցախի պետության, ինքնիշխանության և ընդհանրապես՝ հակամարտության հետ, մյուս կողմից՝ փորձ է արվում Ռոբերտ Քոչարյանից կերտել քաղաքական հալածյալ: Բնականաբար, ես կտրականապես համաձայն չեմ այդպիսի գնահատականների հետ՝ շատ պարզ պատճառաբանությամբ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքների բովանդակությունը, բնույթը, ծավալը խոսում են այն մասին, որ ՀՀ-ում 2008թ. Քոչարյանի պաշտոնավարման մայրամուտին տեղի են ունեցել այնպիսի գործընթացներ, որոնք հիմք են տվել այսպիսի մեղադրանք առաջադրելու»:

Նորայր Նորիկյանը վիրավորական է համարում այն արտահայտությունը, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելով կամ նրան անազատության մեջ պահելով՝ կարող է վտանգի տակ դրվել Հայաստանի և Արցախի անվտանգությունը. «Ընդհանրապես որևէ պետության համար կործանարար կլինի, որ որևէ անձով պայմանավորված լինի այդ պետության անվտանգությունը: ՀՀ-ն իր զինված ուժերով և իր անվտանգության մնացած բաղկացուցիչ մասերով պատրաստ է և ամենակարևորը՝ ունակ է ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»:

Փաստաբանը, ի գիտություն նշված անձանց, ասաց. «Արցախի անվտանգության երաշխավորը ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետությունն է: Ուստի Ռոբերտ Քոչարյանի անձով և նրա հետագա կարգավիճակով պայմանավորել կամ վտանգի տակ տեսնել ՀՀ-ի և Արցախի Հանրապետության անվտանգությունը ուղղակի մեծամտություն է, չարդարացված կամ չափազանցված գնահատական է, ինչը չի բխում ՀՀ-ում իրականացվող գործընթացներից և ՀՀ ժողովրդի շահերից»:

Փաստաբանի խոսքով՝ ստացվում է, որ ինչ կատարվում է Քոչարյանի շուրջ, անօրինական է. «Այնպիսի մտայնություն է հրամցվում հանրությանը, որ այս ամբողջ պրոցեսը ապօրինության դաշտում է: Դատավարության վերջնարդյունքում մենք կունենանք բոլոր հարցերի պատասխանները, որոնք այսօր գտնվում են օդում: Բայց ես հեռու եմ այն մտքից, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա աջակիցները չեն փորձելու այս դատավարությանը զուգահեռ կառուցել այսպիսի արհեստական օրակարգ, և հասկանում եմ, որ այդ շրջանակները առաջադրված մեղադրանքի տակից դուրս գալու ուրիշ ելք էլ չունեն»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում