Հայկական Զինված ուժերում անցկացված լայնամասշտաբ զորավարժությունների ընթացքում փորձարկվել են նաև նոր զինատեսակներ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
«Չնշելով անվանումները՝ կասեմ, որ հիմնականում դրանք վերաբերում են հակաօդային և հակատանկային պաշտպանությանը», – ասաց ԳՇ պետը՝ մանրամասնելով.
«Մասնավորապես, հակաօդային պաշտպանության առումով մենք ավելացրել ենք հնարավորությունները՝ հեռավորություն, բարձրություն և ավելի փոքր արտացոլող մակերեսներով սարքերը խոցելու վերաբերյալ։ Որոշակի զինատեսակներ նաև արդիականացվել են, որի ապացույցը եղավ Պաշտպանության բանակի կողմից անօդաչու թռչող սարքի խոցումը։ Կարող է շատ փոքր մակերես ուներ տվյալ անօդաչու թռչող սարքը և նախկինում չէր հաջողվել ՊԲ-ին նման խնդիրներ կատարել, դա նույնպես արդիականացման արդյունք էր»։